HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման Ակադեմիայի կողմից
առաջարկվող գործիքները հայ գործարարներին թույլ կտան մեկ երրորդով կրճատել
ներմուծման հետ կապված ծախսերը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է
արտահայտել HSBC Բանկ Հայաստանի առևտրա-վարկային դեպարտամենտի ղեկավար Արամ
Փինաջյանը, Ակադեմիայի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:
Նրա խոսքով, HSBC
Բանկ Հայաստանն ունի առևտրի ֆինանսավորման բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով
կարելի է ճիշտ կազմակերպլ ներմուծման և արտահանման ֆինանսավորումը: «Մեր
գործիքների առավելությունը կայանում է նրանում, որ HSBC իր ներկայությունն ունի
ավելի քան 75 երկրներում և կարող է օժանդակել իր կորպորատիվ հաճախորդներին, ինչպես
ներկայության երկրում, այնպես էլ դրա սահմաներից դուրս, ինչպես նաև գրեթե մեկ
երրորդով կրճատել ծախսերը»,-նշել է Ա.Փինաջյանը:
Նրա խոսքով,
բանկի կողմից պարբերաբար կազմակերպվող սեմինարիների նպատակը հայ գործարարներին
բանկի կողմից առաջարկվող առևտրի ֆինանսավորման ծառայություններին ծանոթացնելն է,
որոնք ավանդական մեթոդների համեմատ ավելի քիչ ռիսկային են ու շահավետ, ինչպես նաև
ավելի մրցունակ: Բանկի նպատակը նաև առևտրի ֆինանսավորման գործարքերի խթանումն է
չինական շուկաներում:
HSBC Բանկ
Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցն էլ (Thies Clemenz) իր հերթին է նշել, որ բանկի կողմից կազմակերպվող ակադեմիաների ընթացքում
հայ գործարարները տեղեկություններ են ստանում, թե ինչպես կազմակերպել անվտանգ
գործունեություն, ընդ որում` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
«Օտարերկրյա շուկաներ դուրս գալիս հայ գործարարները բախվում են նույն պրոբլեմներին,
ինչպես աշխարհի շատ գործարարներ: Դրանք անօրինական գործարար-մթնոլորտն է, զանազան
գործարար օրենսդրությունները, գործընկերոջ նկատմամբ կասկածները և այլն: Առեևտրի
ֆինանսավորման գործիքները թույլ են տալիս հաղթահարել հատկապես այս
մարտահրավերները»,-եզրափակել է նա:
Նշենք, որ ապրիլի 28-ին HSBC
Բանկ Հայաստանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, Գերմանական տնտեսական միավորման (DWV)
և Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) հետ համատեղ
Հայաստանում կազմակերպեց «Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» թվով 10-րդ սեմինարը,
որին մասնակցեց ավելի քան 50 հայ գործարար: Իսկ բանկի ակադեմիաներին ընդհանուր
հաշվով մասնակցել է մոտ 250 արտահանումային և ներմուծումային կողմնորոշում ունեցող
ձեռնարկություն:
Նշենք,
որ HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են HSBC
Europe B.V.-ը` 70% և Wings
Establishment-ը`
30%: