Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները հիմք են տալիս պնդելու, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղ բանակցություններին, ավելին, նա ամեն ինչ անում է, որպեսզի տապալի բանակցային գործընթացը: Այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով հայկական դիրքերի ուղղությամբ վերջերս տեղի ունեցած կրակոցները Տավուշի մարզում, ինչի արդյունքում վիրավորվեց 2 զինծառայող:
Շարմազանովն ադրբեջանական կողմի գործողություններն անվանել է ԵԱՀԿ Մինսկի խոմբի համանախագահներին ուղղված դեմարշ: ՙԷլմար Մամեդյարովի և Ահմեդ Դավութօղլու վերջերս Բաքվում կայացած հանդիպմանը հնչեցին հայտարարություններ, որոնց նպատակն էր ՙքար գցել համանախագահների պարտեզը՚: Ավելի լավ կլիեր, որ դրա փոխարեն Ադրբեջանը կատարեր իր վրա վերցրած պարտավորությունները և վերջ դներ իմիտացիոն քաղաքականությանը՚,-ասել է Շարմազանովը:
Նա հավելել է, որ հայկական կողմը չի ցակկանում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով, քանի որ նման սցենարը երկու կողմի համար էլ հղի է հսկայական կորուստներով, ինչպես նաև ի վիճակի չէ կարգավորել հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում: ՙԱդրբեջանը պետք է հրաժարվի իր պատրանքներից և բանակցություններին մոտենա կառուցողական ձևով՚,-եզրափակել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: