ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների համակարգը հնարավորություն է տալիս մասնավոր անձանց արագ առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ազգային արժույթով կամ արտարժույթով աշխարհի 81 պետություններում:
Հայաստանից AVERS համակարգով փոխանցումներ կարելի է կատարել դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան դոլլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Առաջիկա ժամանակահատվածում համակարգին կմիանան նաև Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումը փոխանցման երկրում` համակարգի սպասարկման ցանկացած կետում:
Դրամական փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է միայն ներկայացնել անձնագիրը և փոխանցվող գումարը: Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու փոխանցման կոդը: Արտերկիր փոխանցման միջնորդավճարը կազմում է 1,3%, այն վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով: Լրացուցիչ միջնորդավճար դրամական փոխանցման ստացողից չի գանձվում:
ՙAVERS համակարգի սակագնային քաղաքականությունը, դրամական փոխանցումների համակարգի անընդմեջ ընդլայնումը, ինչպես նաև գումարի փոխանցման և նշանակված վայրում ստացման վրա ծախսվող նվազագույն ժամանակահատվածը համապատասխանում են հաճահորդների հետ տարվող ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականությանը՚«-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների ՙՎՏԲ-Տրանսֆեր՚ բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: