Ռուսաստանի հայերի
միության ղեկավար Արա Աբրահամյանը Հայաստանի ընդդիմության խոստումներին չի
հավատում: Այդ մասի նա հայտարարել է հոկտեմբերի 13-ին Երևանում կայացած մամուլի
ասուլիսում` մեկնաբանելով Հայաստանում առկա իրավիճակը:
«Ինձ համար կարևոր է
Հայաստանի կայունությունը, որին անհրաժեշտ է հայ հասարակության, իշխանությունների,
ընդդիմւոթյնա և Սփյուռքի համախմբում և համատեղ աշխատանք», - հայտարարել է
Աբրահամյանը: Նա նաև նշել է, որ երկում գոյություն ուեն սոցիալ-տնտեսականն խնդիրներ,
և եթե որևէ մեկն ասի, թե ինքը կախարդական փայտիկ, որն ամեն ինչ կլուծի, ապա ինքը
կգնա այդ մարդու հետևից: «Բոլորը կամ քննադատում են, կամ փոորձում բացթողումներ
գտնել իշխանությասն աշխատանքում, սակայն մենք պետք է նրան օգնենք, փորձենք մեր
ավանդը ներդնել երկրի զ արգացման գործում», - ընդհծել է Աբրահամյանը:
Ռուսաստնի
հայերի միության նախագահը նաև նշել է, թե արդեն տարիներ շարունակ լսում է
խոստումներ, սակայն, նրա կարծիքով, դրանք դատարկ խոսակցություններ են: «Եթե կան
լուրջ ծրագրեր և առաջարկություններ, թող քննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ ,
համոզված եմ, որ նա չի խոչընդոտի նախագծերի իրագորմանը, որոնք նպատակաուղղված են
երկրի զարգացմանը», - նշել է նա: Աբրահամյանը նաև նշել է, որ տեսնում է երկրի
խնիդրները և կարծում, որ անհրաժեշտ է ոչ թե 12 կետ, որոնք ներկայացրել է ընդդիմությունը,
այլ 25 և ավելի: Նա ընդսմին կարծրում է, որ միայն առաջարկությունները բավական չեն,
անհրաժեշտ է ներկայացնել դրանց լուծման մեխանիզմներ և ժամկետներ, որպեսզի հնարավոր
լինի հասնել լուրջ արդյունքի: «Տեսնելով խնդիրը` հարկավոր է այն լուծել, այլ ոչ թե
պահանջել իշխանության հրաժարական», - նշել է նա: Նա նաև մեկնաբանել է ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանի` նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության վերաբերյալ
հայտարարությունը: «Ես ծանոթ եմ Ծառուկյանի հետ, նա լավ մարդ և գործարար է, սակայն այս կամ այն
թեկնածուին սատարելու համար անհրաժեշտն է տեսնել նրա նախընտրական ծրագիրը», - նշել
է Աբրահամյանը: Նա ընդսմին չի ցանկացել համեմատել Ծառուկյանին և ներկայիս նախագահ
Սարգսյանին, քանի որ դա համարել է ոչ կոռեկտ: