Հայաստանի նախագահ
Սերժ
Սարգսյանի
հրամանագրով
Արմեն
Դանիելյանն
ազատվել
է
գլխավոր
դատախազի
տեղակալի
պաշտոնից:
Այդ
մասին
ԱրմԻնֆո
գործակալությանը
հաղորդել
են
նախագահի
մամլո
գրասենյակից:
Գլխավոր դատախազությունում ԱրմԻնֆոյի աղբյուրների համաձայն, Դանիելյանը չի հարմարվել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Մասնավորապես, Դանիելյանը նրան մեղադրել
է
անհամարժեքության
և
ենթակաների
հետ
ընդհանոր
լեզու
գտնելու
ցանկություն
չունենալու
համար:
Կոստանյանն
իր
հերթին,
նույն
աղբյուրների
համաձայն,
Դանիելյանին
մեղադրել
է
անգրագիտության
համար:
ՙԵթե
իրավաբանն
առաջարկում
է
գործը
կարճել
և
այն
ուղարկել
դատարան,
ապա
նա
իրավաբան
չէ՚,
- հայտարարել
է
Կոստանյանը
նեղ
շրջանում`
խոսելով
Դանիելյանի
մասին:
Նշենք, որ օրերս Կոստանյանը ժողով էր անցկացրել, որի ընթացքում հաղորդել էր նոր ՙաշխատանքային կանոնադրությունների՚ մասին:
Այսպես,
աղբյուրի
համաձայն,
այսուհետև
Գլխավոր
դատախազության
աշխատակիցներն
աշխատանքի
պետք
է
ներկայան
ճիշտ
09:00-ին
և
այնտեղ
մնան
մինչև
20:00: Ընդ
որում,
այսուհետև
Գլխավոր
դատախազության
աշխատակիցները
պետք
է
շաբաթը
հինգ
օրվա
փոխարեն
աշխատեն
վեց
օր`
ներառյալ
շաբաթ
օրը:
ՙԿոստանյանի
ամենամեծ
թերությունը
կոլեկտիվի
կարծիքը
լսելու
և
հաշվի
առնելու
ունակության
բացակայությունն
է:
Բոլոր
առարկություններն
արժանանում
են
մեկ
պատասխանի.
եթե
դուր
չի
գալիս,
դիմում
գրեք՚,
- բողոքում
է
աղբյուրը:
Նա
նաև
ընդգծում
է,
որ
մի
քանի
աշխատակիցներ
արդեն
դիմումներ
են
գրել
և
սպասում
են
դրանց
ստորագրմանը: