ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն ապահովագրել
է
ՙԱրմենիա՚
հանրապետական
բժշկական
կենտրոնի
ողջ
անձնակազմի
առողջությունը:
Այս
մասին
ԱրմԻնֆո
գործակալությանը
տեղեկացվել
ընկերության
մարկետինգի
ծառայությունից:
Աղբյուրի
համաձայն,
համագործակցությունն
ապահովագրական
ընկերության
և
բժշկական
կենտրոնի
միջև
աննախադեպ
իրադարձություն
է
Հայաստանի
ապահովագրական
շուկայում:
Բժշկական կենտրոնի աշխատակիցների բժշկական ապահովագրության պայմանագիրը, ըստ աղբյուրի,
ներառում
է
ամբուլատոր
ծառայություններ
և
ոչ
ավանդական
բժշկություն,
բուժօգնությունը
տանը,
շտապ
և
անհետաձգելի
բուժօգնություն,
արտակարգ
և
պլանային
ստացիոնար
օգնություն,
ատամնաբուժական
ծառայությունների
տրամադրում,
մանկաբարձություն,
ակնաբուժության
ծառայություններ,
համապարփակ
բժշկական
հետազոտություն
(տարեկան),
սրտանոթային
վիրաբուժություն,
օնկոլոգիական
հիվանդությունների
բուժում,
ներարկումներ
և
շուրջճրյա
բժշկական
խորհրդատվություն
հեռախոսով:
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը 2013 թվականի առաջին
կիսամյակի
արդյունքներով
ամենամեծ
ծավալով
ապահովագրական
պրեմիաներն
է
հավաքագրել
բժշկական
ապահովագրության
գծով`
2.7 մլրդ.դրամ,
տարեկան
աճը`
18 %, իսկ
կորպորատիվ
կամավոր
բժշկական
ապահովագրության
գծով
ապահովագրավճարները
մեկ
տարում
ավելացել
են
6 անգամ:
Ընկերության
կողմից
իրականացված
ապահովագրական
հատուցումների
ծավալը
կազմել
է
646 մլն
դրամ:
2013 թվականի
առաջին
կիսամյակում
ընկերությունն
ընդհանուր
առմամբ
կնքել
է
բժշկական
ապահովագրության
33327 պայմանագիր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի,
2013 թվականի
առաջին
կիսամյակում
ընկերության
ապահովագրական
պրեմիաների
ծավալը
կազմել
է
4.3 մլրդ
դրամ
(տարեկան
աճը`
մոտ
10%), ապահովագրական
հատուցումների
ծավալը
կազմել
է
1,4 մլրդ
դրամ
(տարեկան
աճը`
ավելի
քան
2 անգամ):
Ընկերության
ակտիվները
հուլիսի
1-ին
կազմել
են
10.1 մլրդ.դրամ,
տարվա
աճը`
80.2 %, իսկ
միայն
երկրորդ
եռամսյակում`
23.7%:
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն
է
ռուսական
խոշորագույն
ապահովագրողներից
մեկը`
ՙՌԵՍՈ
- Գարանտիան՚
: ՌԵՍՈՆ
հայաստանյան
շուկա
է
դուրս
եկել
2008 թվականի
հունիսին:
Ընթացիկ
տարվա
հունիսին
ապահովագրական
ընկերությունը
ՙՀուսո
Աստղ՚
արարողության
ընթացքում
ճանաչվել
է
որպես
բժշկական
ապահովագրության
ոլորտի
ՙՏարվա
լավագույն
ապահովագրական
ընկերություն՚: