ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանից: Նա իր այդ դժգոհությունն արտահայտել է անցած շաբաթ Հանրապետական
կուսակցության խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին գրում է ՙԺամանակը՚`վկայակոչելով
իր աղբյուրները:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Ս. Սարգսյանը պաշտոնանկ
արեց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին: Նախագահը, ՀՔԾ
աշխատակազմին ներկայացնելով նոր պետին, հայտարարել է, որ Ա. Միրզոյանի ազատման
առիթը եղել է կոնկրետ քրեական գործով կատարած ապօրինությունը, իսկ պատճառը եղել է
այն, որ նա չի կարողացել կայացնել այդ համակարգը:
ՙԱ. Միրզորյանն Ա. Հովսեփյանի համար մտերիմ և հավատարիմ
պաշտոնյա է եղել: ՀՔԾ պետը թեև պաշտոնապես գլխավոր դատախազին չի ենթարկվում, անկախ
կառույցի ղեկավար է և նշանակվում է նախագահի կողմից, բայց իրականում նա կատարել է
Ա. Հովսեփյանի ցուցումները՚,- գրում է թերթը: