Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել Մաքսային միությունում, ինչպես նաև նոր ձևավորվող
Միասնական
տնտեսական
միությունում,
այսպես
կոչված,
չճանաչված
կամ
մասնակիորեն
ճանաչված
պետական
կազմավորումներին
հատուկ
կարգավիճակ
տալու
հնարավորությունը:
Այս
մասին,
պատասխանելով
ԱրմԻնֆո
գործակալության
թղթակցի
հարցին,
նա
հայտարարել
է
հոկտեմբերի
21-ին,
ԱՊՀ
անդամ-երկրների
ԶԼՄ-ների ներկայացուցիչների
հետ
հանդիպմանը:
Բելառուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ նման գաղափար չի քննարկվել, և ինքը դեռ պատրաստ չի որևէ պատասխան տալ այդ առումով: ՙԲայց դա թեմա է, որ կարող է քննարկվել՚,-նշել է Լուկաշենկոն, համաձայնվելով այն կարծիքին,
այդ
չճանաչված
կազմավորումների
¥Ղարաբաղ,
Մերձդնեստր,
Աբխազիա,
Հարավային
Օսիա¤
տնտեսություններն
ամբողջովին
ինտեգրված
են
Մաքսային
միության,
ինչպես
նաև
այն
երկրների
տնտեսություններին,
որոնք
մտադիր
են
միանալ
ՄՄ-ին: Նա համաձայնվել
է
նաև,
որ
այդ
կազմավորումների
նկատմամբ
որևէ
տնտեսական
արգելքներ
դնելը
ճիշտ
չէր
լինի,
հատկապես
եթե
հաշվի
առնենք
նրանց
պատմությունների
ողբերգական
պահերը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Ալեքսանդր Լուկաշենկոն
նշել
է,
որ
կարգավորումն
ամբողջովին
կախված
է
Հայաստանի
և
Ադրբեջանի
նախագահներից:
ՙՆրանք
պետք
է
նստեն
և
վերջնականապես
պայմանավորվեն
ու
որքան
հնարավոր
է
արագ
լուծեն
այդ
պրոբլեմը՚,-նշել է Բելառուսի
նախագահը:
Նա
ընդգծել
է,
որ
լավ
հարաբերություններ
է
պահպանում
ինչպես
Հայաստանի
ներկայիս
նախագահ
Սերժ
Սարգսյանի,
այնպես
էլ
երկրորդ
նախագահ
Ռոբերտ
Քոչարյանի
հետ: