ՎՏԲ-Հայաստան Բանկը իր բարեխիղճ հաճախորդների համար մշակել է հատուկ
առաջարկ` «Սուպերդրույք», որի շրջանակում ապառիկ վարկավորման ողջ գումարի մարումից
հետո բանկը վերադարձնում է վարկառուին վճարված տոկոսների ընդհանուր գումարի 10%:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այժմ
բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ ՎՏԲ-Հայաստան Բանկի 700 առևտրի
կետերում առանց կանխավճարի` սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, կատարել ամենամսյա
վճարումներ ինչպես հարկն է և վարկի ամբողջական մարումից հետո
ետ ստանալ վարկի համար վճարած տոկոսների 10%:
Նշենք որ վարկի տրամադրման
մասին որոշումն ընդունվում է հաշված րոպեների ընթացքում, վարկը ձևակերպվում է
տեղում, և դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող
փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Մանրամասն
«Սուպերդրույք» հատուկ առաջարկի մասին կարելի է տեղեկանալ բանկի կայքում
`ww.vtb.am կամ զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87
հեռախոսահամարով:
««Սուպերդրույք» առաջարկը
համատեղում է ցանկալի պրոդուկտը կամ ծառայությունը ստանալու ու ֆինանսական
ռեսուրսների կուտակման և պահպանման հնարավորությունները: ՎՏԲ-Հայաստան Բանկը
ձգտում է խրախուսել իր բարեխիղճ հաճախորդներին` վերադարձնելով նրանց ապառիկ
վարկավորման շրջանակում վճարված գումարի մի մասը: Այս առաջարկի առանցքային մասը
հաճախորդի հեռատեսությունն է, ինչը նրան հնարավորություն է տալիս տոկոսագումարը
խնայելու` ետ ստանալով վճարված տոկոսագումարների 10% այն պայմանով, որ ամենամսյա
վճարումները կատարվել են բարեխղճորեն»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր
տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, սպառողական վարկերի
պորտֆելով, որը կազմում է մոտ 80 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի
ապրիլի 1-ի դրությամբ հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը:
Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում սպառողականվարկերը կազմել են 33%, իսկ
մանրածախ վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմել են ավելի քան 90%, իսկ
բանկի սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է մոտ 20%: 2013 թվականին
ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկային պորտֆելն աճել է 38%: 2013 թվականը Բանկը
եզրափակել է մոտ 5 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`28%:
«ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ
Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի
միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: