Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվության համաձայն, Վոլգոգրադում ահաբեկչությունից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: ՙԹվիթերի՚ իր էջում այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում երթուղային ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արդեն 6 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 30 մարդ: Ահաբեկչական գործողության համար կասկածվում է Դաղստանի 30-ամյա բնակչուհի Նաիդա Ասիյալովային: