Ազգային
ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունների միավորումը ոչ թե խոսում է նրանց ուժի
մասին, այլ նրանց շարքերում լուրջ ճգնաժամի վկայություն է: Փետրվարի 18-ին մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ
Սերգեյ Մինասյանը:
«Այն հանգամանքը, որ 4 միանգամայն տարբեր կուսակցություններ
կարողացել են միավորվել ինչ-որ սկզբունքների շուրջ, խոսում է այն մասին, որ,
հայտնվելով ֆորս-մաժորային իրավիճակում, նրանք փորձում են ցույց տալ իրենց
գործունակությունը, սակայն իրականում նրանք
ապրում են իրենց «վերջին օրերը», - նշել է քաղաքագետը:
Ընդ որում նա նկատել է, որ ընդդիմության «քայքայման»
ֆոնին աշխուժանում է երկրի քաղաքացիական հատվածը: Անդրադառնալով փետրվարի 15-ին
կայացած ԲՀԿ համագումարին և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
քննադատությանը իշխանությունների հացսեին` Մինասյանը նշել է, որ ԲՀԿ-ում առկա
գործընթացներն իմիտացիա չէ: Նրա ասելով, ԲՀԿ իրոք փորձում է դառնալ կառուցողական
ընդդիմություն: Ընդ որում նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ այդ
գործընթացներն սկսվել են 2014 թվականի փետրվարին, այլ ոչ թե 2013 թվականի
նախագահական ընտրությունների ժամանակ, ինչը թույլ կտար հանրապետությունում
անցկացնել ավելի մրցակցային ընտրություններ: «Դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով դա
տեղի չունեցավ, և մենք ունենք այն, ինչ ունենք», - եզրափակել է փորձագետը: