Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ առնչություն չունի ոԲչ բողոքի ակցիաների, ոԲչ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ, ասվում է ՀՀ ոստիկանության`ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
ՙԻնչ վերաբերում է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողություններին, վերստին հայտարարում ենք, որ դրանք օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում և իրավաչափ են եղել: Լրատվամիջոցներին դարձյալ կոչ ենք անում` տեղեկատվություն հրապարակելուց առաջ հավաստիությունն անպայման ճշտել ոստիկանության հետ` ընթերցողին թյուրիմացության մեջ գցելուց խուսափելու համար՚,- ասվում է հաղորդագրության մեջ: