Հայաստանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած,
մի
շարք
առանցքային
հարցերի
առնչությամբ
իշխանությունների
չմտածված
որոշումները
լուրջ
վտանգի
տակ
են
դրել
երկրի
ինքնիշխանությունը,
հայտարարել
է
ՙԺառանգություն՚
կուսակցության
վարչության
փոխնախագահ
Արմեն
Մարտիրոսյանը:
Նրա
խոսքով,
իրավիճակը
կարող
է
շտկել
միայն
գործող
իշխանության
հրաժարականը
և
կառավարման
համակարգի
փոփոխումը:
ՙՀասունացել է առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտությունը`իշխանության հրաժարականին
հասնելու
համար:
Միայն
այդ
դեպքում
հնարավոր
կլինի
պահպանել
Հայաստանի
ինքնիշխանությունը
և
ապահովել
վերջինիս
կայուն
զարգացումը՚,-
ասել
է
Մարտիրոսյանը:
Նա
նաև
ընդգծել
է,
որ
ընդդիմությունն
իշխանության
դեմ
պայքարի
համար
միասնական
օրակարգի
ձևավորման
կարիք
ունի:
Միաժամանակ Մարտիրոսյանն ափսոսանքով փաստել
է,
որ
ընդդիմությունն
այսօր
թույլ
է,
բավարար
հասարակական
աջակցություն
չի
վայելում,
միաժամանակ
անհրաժեշտ
ֆինանսական
միջոցներ
չունի
իր
առջև
դրված
խնդիրները
լուծելու
համար:
ՙՏարօրինակ
իրավիճակ
է
ստեղծվել.
իշխանության
դեմ
համատարած
հասարակական
բողոքի
պայմաններում
ընդդիմությունն
այդ
հասարակության
աջակցությունը
չի
վայելում՚,-
գտնում
է
ՙԺառանգության՚
ներկայացուցիչը: