Երկրաֆիզիկական
հետազոտությունների բարեհաջող ավարտից հետո բրիտանական «Orogen Gold» ընկերությունը ձեռնամուխ է եղել Սյունիքի մարզի Մուծք գյուղի
ոսկու հանքավայրի հետախուզական հորատմանը: Այս մասին է տեղեկացնում ընկերության
պաշտոնական կայքը:
Ընկերությունը հիշեցնում
է, որ ընթացիկ տարվա փետրվարին Orogen Gold plc և հայկական «Գեոռեյդ» (Georaid CJSC) ընկերության միջև ստորագրվեց մի բացառիկ պայմանագիր, կապված վերջինիս
գույքի նկատմամբ 80% իրավունքների ձեռքբերման հետ, որի արժեքը կազմում է 2.5
մլն.ԱՄՆ դոլար, իսկ գործընկերն այդ գումարը պարտավոր է վճարել մինչև 2016 թվականի
օգոստոսը` հորատման այսպես կոչված երկրորդ փուլի շրջանակներում:
Այս կապակցությամբ «Orogen
Gold»-ի գործադիր տնօրեն Էդ Սլոուին մեկնաբանել է, որ ոսկեբեր հատվածի
երկրաֆիզիկական հետազոտության ծրագրի արդյունքները բավականին հուսադրող են: Նա
հաստատել է, որ Մուծքը հանդիսանում է մեծ խորության վրա գտնվող ոսկու նոր
հանքավայր, տվյալ էպիթերմալ շրջանի սահմաններում:
Հաղորդվում է, որ
երկրաֆիզիկական անոմալիաների մագնիսային սխեման և մյուս հետազոտությունները, որոնց
ընկերությունը ձեռնամուխ է եղել 2013 թվականի սկզբին, ցույց է տվել լայնածավալ
տարածք: Նախնական հորատման ծրագիրը ցույց է տվել, որ ոսկու պարունակությունն այդ
հանքավայրում էապես ավելին է, քան հայտարարվել էր նախկինում: Փաստորեն նոր
հանքավայրն իր հիմնական տվյալներով նման է Ամուլսարի հանքավայրին, որը գտնվում է
Մուծկից 30 կմ հեռավորության վրա, և որտեղ իր գործունեությունն է ծավալել Lydian
International միջազգային ընկերությունը:
Մուծքի հանքավայրը
տեղակայված է Հայաստանի հարավային հատվածում, ծովի մակարդակից շուրջ 2.000 մետր
բարձրությամբ, Երևանից 3 ժամվա հեռավորությամբ:
Ըստ պաշտոնական կայքի,
Orogen Gold ընկերությունը հանդիսանում է հրապարակային ընկերություն, որի
բաժնետոմսերը շրջանառվում է Լոնդանի ֆոնդային բորսայում: Լոնդոնում և Դուբլինում
տեղակայված այս ընկերությունն զբաղվում է Եվրոպայի օգտակար հանածոների
հետախուզմամբ: Ներկայումս գործում է երկու հետախուզական ոսկեբեր նախագիծ` Մուծկում
և Սերբիայի Դելի Յովան բնակավայրում:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության տվյալների, «Գեոռեյդ» (Georaid CJSC) ընկերությանը Սյունիքի մարզի
Մուծկ բնակավայրում բազմամետաղ հանքավայրերի երկրահետախուզական աշխատանքների
իրականացման լիցենզիա է տրվել 2010 թվականի հուլիսի 26-ին, որն ուժի մեջ է մինչև
2015 թվականի հունիսի 30-ը: Ընկերությունը հիմնվել է 2009 թվականին, իսկ
բաժնետերերի անունները չեն հրապարակովում: