Մայիսի 21-ի` լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են ադրբեջանական դիվերսիան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից,
նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: «ՊԲ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների եւ, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ են շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են», - նշվում է հաղորդագրությունում: