Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2015

Տաթևիկ Շահունյան

Խաղաղության կոչ` Գագիկ Ծառուկյանից. Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, որ
Հայաստանում առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

«Սիրելի   հայենակիցներ, ինչպես ես  բազմիցս ասել եմ, մեր բոլորի,  և  անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու  մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե  պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել,  ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:

Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ  բարի տեղ  չտանող ուղղություն է: Դժվար չէ  պատկերացնել, թե  այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից  յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով», - ասվում է ԲՀԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում: 

Նշենք,
որ նախօրեին ՀՅԴ միջնորդությամբ կայացել էր Գագիկ Ծառուկյանի և նախագահ Սերժ
Սարգսյանի «հաշտության» հանդիպումը: Այսօր արդեն Ծառուկյանը հանդես եկավ
հայտարարությամբ: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խաղաղության կոչ` Գագիկ Ծառուկյանից. Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

«Սիրելի   հայենակիցներ, ինչպես ես  բազմիցս ասել եմ, մեր բոլորի,  և  անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու  մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե  պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել,  ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:

Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ  բարի տեղ  չտանող ուղղություն է: Դժվար չէ  պատկերացնել, թե  այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից  յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով», - ասվում է ԲՀԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում: 

Նշենք, որ նախօրեին ՀՅԴ միջնորդությամբ կայացել էր Գագիկ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի «հաշտության» հանդիպումը: Այսօր արդեն Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: 

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1087
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի