Ղրիմի հարցում ՀՀ
նախագահը հայտարարություն է արել, զգուշությամբ նկատի ունենալով ղարաբաղյան
հակամարտությունը: Այսօր լրագրողների հետ կայացած զրրույցում նման կարծիք է
արտահայտել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին: Նրա խոսքով, Հայաստանի նախագահը ճանաչել է միայն ազգերի ինքնորոշման իրավունքը, և ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:
Մորելը նմշել է, որ
Սերժ Սարգսյանի հայտարարությունը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, իսկ հետո «գրանցվել թղթի վրա»: Ցանկացած պարագայում,
պաշտոնական հայտարարություն չի եղել:
«Իհարկե, հարկավոր է
վերլուծել, թե իրո՞ք Հայաստանը համաձայն է Ղրիմի բռնակցմանը, թե՞ պարզապես
ցանկանում է հայտարարել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Բայց անգամ եթե երկրորդ տարբերակն է, ապա այն
այնուամենայնիվ, դժվարությամբ է ընկալվել, քանի որ բոլորս էլ տեսել ենք, թե ինչ
տեղի ունեցավ Ղրիմում, ամեն ինչ տեղի էր ունենում առանց որևէ
վերահսկողության»,-նշել է Մորելը: Դեսպանը նաև հավելել է, որ իրենք ՀՀ
կառավարության կողմից տեղեկացված են Հայաստանի դիրքորոշման մասին, և
եզրակացություններ չեն արել միայն Սարգսյանի հայտարարության հիման վրա:
Հիշեցնենք, որ մարտի
19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման
միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: