Հանրապետական կուսակցության խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել Հաշվիչ հանձնաժողովի անդամների ձևավորման կարգում:
ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով, խոսքը վերաբերում է հանձնաժողովի կազմը` 11 պատգամավորից մինչև 13 ավելացմանը: Ըստ որում, ՀՀԿ-ն ներկայացված կլինի 7 պատգամավորով` նախկին հինգի փոխարեն, ՙԲարգավաճ Հայաստանը՚` երկու , մյուս խմբակցությունները մեկական պատգամավորով:
Այս նախաձեռնությունը հարուցել է ընդդիմության դժգոհությունը: ՀՅԴ-ից պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանն առաջարկել են փոփոխություն մտցնել, ըստ որի` ՀՀԿ-ն իրավունք կստանա ցանկացած փոփոխություն կատարել` ելնելով քաղաքական իրավիճակի զարգացումից: ՀԱԿ խմբակցության առաջնորդ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը այդ ՙբալագանին՚ չի մասնակվցի, քվեարկությունից մտադիր է ձեռնպահ մնալ նաև ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունը:
Միաժամանակ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փոփոխությունների անհրաժեշտությունը կապված է խորհրդարանի ներսում ընտրությունների ժամանակ որոշումներ կայացնելիս ընդդիմության քմահաճույքների հետ: Նրա խոսքով, ընդդիմության կողմից մշտական բոյկոտն ստիպել է ՀՀԿ-ին արտահերթ նիստ գումարել` ծագած խնդիրները լուծելու նպատակով:
Նշենք, որ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների մեծ մասը քվեարկել է հօգուտ ներկայացված որոշման նախագծի: