ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջերս կրկին անգամ հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքերի առաջին ատյանի դատարան,
ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի` “Ավալոն” ՍՊԸ-ին անվճարունակ ճանաչելու և կուտակված պարտք գանձելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, ս.թ. մարտի 5-ին դատական
վիճաբանություններից հետո «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել «Ավալոն»
ՍՊԸ-ի հարկադիր սնանկությունը ճանաչելու մասին, որի հիմնական գործունեությունն է
բարձրահարկ էլիտար շենքերի շինարարությունը:
Աղբյուրի համաձայն,
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բազմիցս ծանուցել է “Ավալոն” ՍՊ ընկերությանը Բանկի առջև
պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Բայց
“Ավալոն” ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2012 թվականի նոյեմբերին հայց ներկայացրեց դատարան`
սնանկության գործընթացի շրջանակներում պարտքը բռնագանձելու համար: Քանի որ
ընկերության ներկայացուցիչների կողմից բազմիցս խոստումներ են տրվել
պարտավորությունը մարելու մասին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գնաց զիջումների և
ժամանակավորապես դադարեցրեց դատական բռնագանձման գործընթացը: Սակայն «Ավալոն»
ՍՊԸ–ի կողմից կրկին խախտվեցին ձեռք բերած պայմանավորվածության պայմանները, ինչի
կապակցությամբ դատական բռնագանձման գործընթացը վերսկսվեց և ս.թ. մարտի 5-ին
դատարան կրկին հայց ներկայացվեց:
Նշենք, որ Ընկերության խոշոր աշխատանքներից են այնպիսի շենքերը ինչպիսին են «Դրիմ» բնակելի էլիտար համալիրը, «Ձորափ» էլիտար բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը, «Ա» դասի բիզնես կենտրոն «Էլիտ Պլազա», Հյուսիսային Ճառագայթ խոշոր բնակելի համալիրը և այլն:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային ՎՏԲ խմբի անդա է դարձել է 2004
թվականին: Ներկայումս Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկը` «ՎՏԲ» - ն տիրապետում
է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% - ը,
բաժնետոմսերին: Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար հանդիսանում է
Հայաստանի բանկային համակարգի առաջատարը և տիրապետում է մասնաճյուղերի ամենամեծ
ցանցին Հայաստանը, որը կազմված է 67 բաժանմունքներից: