Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը երկրի`ռուբլու գոտի մտնել չի ենթադրում, նոյեմբերի 18-ին հայտարարել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը`պատասխանելով լրագրողների հարցերին: ՙՆման ենթադրություններն ուղղակի անհեթեթ են՚,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
Վերջին ժամանակներս Հայաստանում հաճախ են լուրեր շրջանառվում իբր ազգային արժույթից հրաժարվելու և ռուբլու գոտի մտնելու վերաբերյալ: