Ալեքսանդր Ավանեսով: Ազգային
ժողովն ապրիլի 28-ի հերթական նիստում մերժել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր չորս
խմբակցությունների նախաձեռնությունը: Հանձնաժողովը պետք է քննարկեր 2012-2013թթ. ֆիզիկական և իրավաբանական անձանց
նկատմամբ արագաչափների կիրառումը, վճարովի կայանատեղերի կազմակերպումը, Երևանի
հասարակական տրանսպորտի ուղեվարձի հնարավոր բարձրացումը, պարտադիր ապահովագրության
կիրառումը շահագործվող ավտոմեքենաների համար:
Քվեարկությունից առաջ ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է
քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը: