Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է Հայաստանն արտաքին աշխարհի համար`անկախ պետություն, թե՞ որոշակի տարածք վերջինիս շահերի իրացման համար: Այդ մասին հուլիսի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանն ամբողջովին կառավարվում է դրսից. նույնիսկ պետական համակարգում չկա իշխանությանը պատկանող որևէ գաղափար կամ օրենք: Ըստ որում, նա հավելել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առնչությամբ հայ երիտասարդության կազմակերպած ակցիաները ցույց տվեցին իսկական Հայաստանը, որտեղ մարդիկ ժպտում են միմյանց, աջակցում իրար և ամենագլխավորը`միասնական են: Նրա խոսքով, այժմ իրական անկախ Հայաստան ստեղծելու առիթ է ընձեռվել:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում ընթացող գործընթացները թելադրված են Բաղրամյան 26-ից`Մանուչարյանը նշել է, որ եթե անգամ հիշյալ գործըթնացները թելադրված են, ապա հաստատ ոչ այնտեղից: