Այն ժամանակ, երբ վերջին հինգ տարիներին Հայաստանը լքել է մոտ քառորդ միլիոն մարդ, իսկ դրա հետ մեկտեղ նշել, իբր ապահովվել է տնտեսության 6% աճ, կառավարության նախորդ ծրագրի հաջողության մասին խոսելն անիմաստ է: Այս մասին, մեկնաբանելով կառավարության 2013-2017 թվականների ծրագիրը, հատարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքերով, իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ էլ չկա: Կարող է թվալ, որ 600 մլրդ.դրամն ավելացել է մինչև 1 տրլն.դրամ, բայց երբ համադրում ենք վերջին թիվը հարկային վարչարարության և ինֆլյացիայի հետ, ապա պարզվում է, որ բյուջեն ոչ մի աճ էլ չի ապահովել: ՙԻ՞նչ է նշանակում հարկային վարչարարության բարձրացման անհրաժեշտության մասին դրույթը: Այդ գործընթացը պետք է լինի մշտական, ցանկացած կառավարությնա պարագայում և ցանկացած երկրում՚,-նշել է Բագրատյանը, հավելելով, որ այդ կետը չի կարող լինել ծրագրային թեզ: ՙԻսկ ի՞նչ ասել 7 միլիոնանոց սփյուռքի մասին, որն ապահովում է դեպի երկիր ներդրումների հիմնական հոսքը, որոնց մասին կառավարությնա ծրագրում ոչինչ չի ասվում: Սակայն, սփյուռքի կողմից ներդրվող առնվազն 3-4 մլրդ.դոլարը պետք է ուղղվի տնտեսության զարգացմանը՚,-գտնում է Բագրատյանը, գործադիր իշխանությանը կոչ անելով կարգավորել օդանավակայանի և քաղաքացիական ավիացիայի հետ կապված պրոբլեմը, ինչը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 5 մլրդ,դոլարի ներդրումներ: ՙԿարող եք ընդհանրապես ոչինչ չանել, միայն լուծեք այս հարցը և պետբյուջեի հարցը կլուծվի՚ հայտարարել է նախկին վարչապետը, ով զարմացած է այն հայտարարությամբ, որ առողջապահությունը, պարզվում է, նախատեսվբած է երկրի քաղաքացիների համար: ՙԻսկ ո՞վ դա չգիտի: Բոլորս էլ գիտենք՚,-նշել է Բագրատյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ անելով ուշադրությունը սևեռել Ազգային վիճակագրկան ծառայությունում տիրող իրավիճակին: Նրա խոսքերով, հանրապետությունում ֆիզիկապես անհնար է արտադրել 241 հազ.տոննա խաղող և 812 հազ.տոննա բանջարեղեն: Նախկին վարչապետը գործադիր իշխանությանը կոչ է արել նստել համակարգչի դիմաց և դիտել, թե ինչ է եղել և ինչպիսի թվեր են նկարվում: ՙԹվերը չափազանցված են ավելի քան 3 անգամ՚,-նշել է Բագրատյանը, կառավարությանը և անձամբ վարչապետին կոչ անելով ՙերկնքից իջնել ցած՚ և խոսել իրական արդյունքներից:
Հիշեցնենք, որ 2013-2017 թվականներին ՀՀ կառավարոթյունը նախատեսում է ապահովել ՀՆԱ-ի 5-7% աճ: Բացի այդ, նախատեսվում է ներմուծման համեմատ ապահովել արտահանման աճի առաջադեմ տեմպեր, կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, ապահովել բնակչության ծնելության մինչև 1.8 աճ: Կառավարությունը մտադիր է նաև 5-6 տարեկան երեխաների 90%-ի համար ապահովել նախադպրոցական կրթություն, բարձրացնել միջին աշխատանքային ¥ապահովագրական¤ կենսաթոշակի չափը, հասցնելով այն աղքատության շեմի 125%-ին, աղքատությունը կրճատել 8-10 տոկոսային կետով, ինչպես նաև ստեղծել ավելի քան 100 հազ.աշխատատեղ: