Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում ՄՄ-ին Հայաստանի անդամակցման դեպքում, հոկտեմբերի 24-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը` պատասխանելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ ստեղծելու հնարավորության վերաբերյալ հարցին:
ՙՄի քանի ամիս առաջ Երևան ժամանելուց հետո առաջին իմ հանդիպումներից մեկը ԵՄ գործընկերների հետ էր, որի ժամանակ ինձ հարցրեցին, թե ինչ եմ մտածում մաքսակետի առնչությամբ: Ես հարցրեցի, թե ԵՄ-ն ինչպես էր նախատեսում լուծել այդ հարցն Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտւ վերաբերյալ պայմանագրի շրջանակներում: Նրանք պատասխանեցին, որ այդ հարցում խնդիր չեն տեսնում, ինչին ի պատասխան` ասացի, որ եթե Եվրամիությունը խնդիր չի տեսնում, Ռուսաստանը ևս որևէ խնդիր չի տեսնում՚,- ասել է Անդրեյ Իվանովը:
Ճշտող հարցին` չի լինի մաքսակետ, թե՞ չեն լինի խնդիրներ, ռուսաստանցի դիվանագետը պատասխանել է, որ չեն լինի խնդիրներ: