«Aurora» ֆիլմը, որն արժանացել է Հայաստանի 2014 թվականի
Ազգային կինոփառատոնի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին, կարող է ունենալ
երկարատև փառատոնային կյանք:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալության հետ զրույցում պատմել է անիմացիոն ժապավենի հեղինակ Վրեժ Քասունին,
արդեն հայտեր են ուղարկվել մի շարք միջազգային կինոփառատոններին մասնակցելու
համար: «Aurora»-ն Հայաստանում նկարահանված առաջին անիմացիոն ֆիլմն է: Ֆիլմը
նվիրված է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, ով սպանվել
էր 2007 թվականի հունվարի 19-ին, տամբուլում:
Ֆիլմի վրա աշխատանքները
տևեցին մի քանի տարի, որոնք Քասունու համար, նրա խոստովանությամբ, դարձան իսկական
մարտական մկրտություն: «Ես սիրում եմ այս ֆիլմը, որովհետև այն կապված է
Հայաստանում իմ ապրած 15 տարիների հետ»,-ասել է նա:
Լիամետրաժ նոր անիմացիոն
ֆիլմ նկարահանել Քասունին նախատեսում է սկսել 2015 թվականին: Բացի այդ, հաջորդ
տարվա գարնանը նա ծրագրում է կազմակերպել իր գեղանկարչական գործերի ցուցահանդեսը:
«Այս
տարի ես նշում եմ Հայաստան տեղափոխվելուս 15-ամյակը, և ցանկանում եմ ինչ-որ կերպ
նշել այդ իրադարձությունը: Կա նաև իմ ծաղրանլարների ցուցահանդեսը կազմակերպելու
ծրագիր: Չի բացառվում, որ այն տեղի կունենա այս աշնանը, ReAnimania անիմացիոն
ֆիլմերի 4-րդ Միջազգային փառատոնի շրջանակներում»,-կիսվել է Քասունին: