ՙՄտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանի այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների առնչությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն՚, - ասվում է Twitter'е-ում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գրառման մեջ:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը և Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Նրանք մասնակցել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման դեմ բողոքի ակցիաներին:
Վերջին ժամանակներս լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների մասնակից ակտիվիստների նկատմամբ բռնության մասին, իսկ ոստիկանությանը մեղադրանքներ են ներկայացվում հիշյալ հանցագործությունների բացահայտման հարցում անգործության համար: Ոստիկանությունն անհիմն է համարում այդ մեղադրանքները: