Ադրբեջանում պարզում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջանում ձերբակալված տղամարդու քաղաքացիությունը, հայտնում է Trend-ը` անդրադառնալով ԶԼՄ-ներիում շրջանառվող լուրերին, թե ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է այս առնչությամբ մեկնաբանություններից: ՙԴեսպանատունը ներկայումս ոչ մի կերպ չի մեկնաբանում այս հարցը՚,- հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության կցորդ Ալինա Զոլոտորյովան:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: