Արմատական փոփոխությունների համար Հայաստանում հարկավոր
է հասարակության և քաղաքական ուժերիկոնսոլիդացում: Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է «Ժառանգություն »
կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, հանդես գալով ոչ
իշխանական կուսակցությունների կողմից կազմակերպված «Ես դեմ եմ» հանրահավաքում:
«Հայաստանի
քաղաքական կյանքում սա բացառիկ երևույթ է, երբ երկրի քաղաքացիներն իրենք են
ձևավորում օրակարգը, և որին միանում են խորհրդարանական բոլոր ոչ իշխանական
խմբակցություններն, առանց բացառության»,-նշել է նա: Հակոբյանը նաև ընդգծել է, որ
հասարակական և քաղաքական հատվածների վերջնական միավորման համար անհրաժեշտ է գտնել
մի այնպիսի օրակարգ, որը մեզ չի բաժանի իրարից, ինչպես դա եղել է անցյալում:
Հակոբյանը նաև
նշել է, որ ոմանք հայտարարում են, թե այս հանրահավաքն, իբր, ուղղորդվում է
քաղաքական ուժերի և առանձին անձանց կողմից: «Այդ մարդիկ կամ միամիտ են, կամ էլ
փորձում են խանգարել իմ կողմից արդեն նշված միավորմանը»,-նշել է նա:
Իր
հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանը հայտարարել է, որ կենսաթոշակային
բարեփոխումները հակասում են հասարակության շահերին: «Դա բարեփոխում չէ, այլ թալան
է: Եվրոպայում և ԱՄՆ-ում գործում են նման հիմնադրամներ, որոնք իրենց ազնվությամբ և
արդյունավետ գործունեոթյամբ տասնյակ տարիների ընթացքում նվաճել են հասարակության
վստահությունը, իսկ մենք չենք կարող այս իշխանություններին վստահել, որը ցանկանում
է յուրացնել մեր միջոցները»,-նշել է Զուրաբյանը: Նրա խոսքերով, այս բարեփոխումը
ժողովրդին թալանելու գործիք է, ինչպես նաև ճանապարհայիյն տեսախցիկները,
կայանատեղիների կարմիր գծերը, գազի սակագների բարձրացումը և այլն: «Եկել է
իշխանություններից հաշվետվություն պահանջելու ժամանակը»,-ընդգծել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների, նախագահ Սերժ Սարգսյանի և
վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանից անօրինական
ճանապարհներով դուրս է բերվել 5 մլրդ.դրամի կապիտալ: