Այն տեղեկատվությունը, որ Սիրիայի պատերազմին մասնակցած ԱՊՀ երկրների գրոհայինների պատրաստությունը գլխավորում է անձամբ Ադրբեջանի նախագահի պահպանության ծառայության պետ Բեյլար Էյուբովը, լուրջ առիթ է ՀԱՊԿ մտահոգության համար: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը Երևանի ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամում ընթացող ՙՀԱՊԿ-ն ու Եվրասիայի անվտանգությունը՚ միջազգային խորհրդաժողովում:
ՙԱյսպես կոչված Ազատ սիրիական բանակը, որը ֆինանսավորվում է արտասահմանից, ամենևին էլ ազատ չէ և իրենից ներկայացնում է ելուզակների խառնամբոխ է, որոնք տարիներ շարունակ խախտել են սեփական երկրների օրենքները: Կա տեղեկատվություն, որ ողջ այդ խառնամբոխը Սիրիայում ՙծառայությունն՚ ավարտելուց հետո կարող է գործարկվել ընդդեմ Արցախի Հանրապետության: Դա միանգամայն իրատեսական է` հաշվի առնելով դրանց պատրաստության համար պատասխանատու անձի անունը: Ինձ թույլ տամ հիշեցնել, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորը Հայաստանն է, որն ընդգրկված է ՀԱՊԿ կազմում՚, - ընդգծել է Ջամալյանը: Պաշտպանության նախարարի խորհրդականը նշել է, որ կազմակերպության համապատասխան մարմինները պետք է քննարկենն այդ սցենարը, հաշվի առնելով այն վտանգը, որ կարող է ներկայացնել դրա իրագործումը ՀԱՊԿ մասնակից Հայաստանի համար:
ՙԱզատ սիրիական բանակի՚ գրոհայինները, կռվելով կառավարական զորքերի դեմ, գնդակոծում են քաղաքները, իրականացնում են ահաբեկչական գործողություններ, սպանում խաղաղ բնակիչների, բռնաբարում կանանց, զբաղվում մարդկանց առևանգուներով` փրկագին ստանալու նպատակով, ահաբեկման ցուցադրական ակտեր կազմակերպու, քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ: Կատարի, ԱՄԷ, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող ԱՍԲ շարքերում կռվում են գրոհայիններ ևր ահաբեկիչներ աշխարհի բոլոր անկյուններից:
Սիրիայում երկամյա դիմակայության զոհերի թիվն արդեն անցել է 120 հազարից, որոնցից 7 հազարը` երեխաներ: Պատերազմական գործողությունների տարածքից փախստականների թիվը գերազանցում է 2 մլն: Ավերվել և թալանվել են տասնյակ հազարավոր բնակելի տներ, հաստատություններ և արդյունաբերական օբյեկտներ, մի քանի տասնյակ եկեղեցիներ ու մզկիթներ: