Հայ սպառողները
հիմնականում տեղյակ չեն իրենց իրավունքների մասին, չխոսելով անգամ իրենց շահերի
պաշտպանության մասին: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այսօր
հայտարարել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության
ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Նա նշել է այն փաստը, որ այսօր երկրում բացակայում է
«Թեժ գիծը», ինչի օգնությամբ սպառողը կարող էր դիմել իր իրավունքները պաշտպանելու
և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Անգամ խանութների այն
ցուցանակները, որ գնված ապրանքը ետ չի վերադարձվում, նույնպես հանդիսանում է
սպառողների իրավունքների խախտում: Համաձայն «Սպառողների իրավունքների
պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, եթե գնված ապրանքն իր ձևով,
չափերով կամ այլ պատճառներով չի համապատասխանում սպառողի պահանջներին, ապա այն
կարելի է փոխանակել խանութում` 14 օրվա ընթացքում, բայց դրամարկղային կտրոնի
առկայության դեպքում: Ավելին, պահանջված չափերի բացակայության դեպքում սպառողը
կարող է վերադարձնել ապրանքը, ետ ստանալով
իր գումարը: Բայց ոչ բոլոր ձեռնարկատերերն են հետևում այդ օրենքին, ինչի հետ իր
պրակտիկայում հաճախ է բախվել ինքը` Չիլինգարյանը:
Նրա
խոսքերով, պրոբլեմի առաջացման դեպքում ոչ բոլոր քաղաքացիներն են պատրաստ գնալ
մինչև վերջ, արդարության հասնելով տարբեր ատյաներում: «Հնարավոր է, որ դա տեղի է
ունենում նաև դատական չափազանց բարձր ծախսերի պատճառով, որոնք կազմում են մոտ 30
հազար դրամ: Ընդ որում, բարոյական փոխհատուցման մասին խոսք անգամ չկա»,-նշել է նա,
ընդգծելով նաև բավականին տարածված ևս մեկ երևույթ, երբ ապրանքների վրա բացակայում
են հայերեն լեզվով համապատասխան ցուցումները: