Պաշտպանության
ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման
շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և
քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական
միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի
19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի
պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք
ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար,
գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊՆ ռազմական
ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի
հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության
հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:
Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման
գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Նախաքննությունը
շարունակվում է: