«2014
թվականի մարտին «ԱրմենՏելի» հաճախորդների համար հասանելի կլինի հավելվածը, որը
հնարավորություն կընձեռի մեկ սեղմումով կառավարել ընկերության այնպիսի
ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ. հաշվեկշռի ստուգումը, սակագնի փոփոխությունը,
ռոումինգի միացում/անջատումը և այլն», - հաղորդել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն
Անդրեյ Պյատախինը նախօրեին կայացած գործնական սեմինարի ընթացքում:
«Նմանօրինակ միջոցառումները չափազանց կարևոր են բջջային
հավելվածների և բուն բջջային սարքի համար, ելնելով հնամաշխարհային միտումներից,
որոնք ցույց են տալիս ճյուղի բավականին դինամիկ զարգացումը: Կանխատեսումների
համաձայն, մինչև 2020 թիվը բջջային հավելվածների թիվը կգերազանցի 25 մլրդ նշագիծը,
և ոչ մի այլ ճյուղ չի կարող հպարտանալ նման արդյունքներով: Այդ առումով չափազանց
կարևոր դեր են խաղում հեռահաղորդկցության ընկերությունները», - նշել է mLab ECA
ընկերության բջջային լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ
Դավթյանը:
Պատասխանելով բնագավառի առաջատար ОС
Android և iOS հետ մրցակցության առանձնահատկությանն առնչվող ԱրմԻնֆոյի թղթակցին
հարցին` Microsoft-ի Հայաստանի գրասենյակի ծրագրավորման գործիքների համար
պատասխանատու Դավիթ Քոչարյանը հայտարարել է, որ Microsoft ընկերության հիմնական
նպատակը հնարավորինս շատ հավելվծաների ստեղծումն է, առանց որոնց հեռախոսն
արդիականություն չի ունենա: Բացի այդ, ОС Windows Phone, որը նման է Windows 8 համակարգին, աշխատում է շատ արագ և
առանց կախվելու: Այդ օպերացիոն համակարգի բոլոր հավելվածներն ինտեգրված են
Windows-ի հետ, այսինքն, հեշտությամբ կարելի է ստեղծել և խմբագրել Excel, Word, Оutlook
և այլ ձևաչափերի ֆայլեր: Ինչպես սեմինարի ժամանակ լրագրողներին հաղորդել է
Դ.Քոչարյանը, Windows Phone օպերացիոն համակարգի շուկայի բաժինը 2013 թվականին
200%-ով աճել է 2012 թվականի համեմատ:
Հիշեցնենք, որ ունվարի 18-ից 19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ՙMobile Developer Day՚ խորագրով գործնական սեմինար, որը կազմակերպվել էր ՙՏեխնոլոգիական Զարգացման Կենտրոն՚ հիմնադրամի կողմից՝ ՙԱրմենՏել՚ ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) աջակցությամբ։ Սեմինարին, որը նվիրված էր տեղական բջջային բովանդակության զարգացմանը և ձևավորմանը, մասնակցել են «ԱրմենՏել», Microsoft,
mLab, Zoom Graphics, Helix Consulting, Fluger, Dinamica, Simply Technologies,
OMG Studio ընկերությունների ներկայացուցիչներ: