Հայաստանում էներգակիրների գները կարելի է իջեցնել 20
տոկոսով` առանց վնաս պատճառելու ընկերություններին: Այս մասին այսօր լրագրողների
հետ հանդիպմանը հայտարարել է փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նրա
խոսքով, այսօր Հայաստանի բոլոր ընկերություններում ուռաճված են վարչական և ոչ
պրոֆիլային ծախսերը: Այդ ընկերություններն իրենց թոփ-մենեջերներին են փոխանցում
հսկայական բոնուսներ ու աշխատավարձեր, որոնք ներկայացուցչական և այլ ծախսերի հետ
միասին գնալով ուժգնորեն աճում են, նշել է նա: Փորձագետը գտնում է, որ խոշոր
ընկերություններում կարելի է կրճատել ծախսերի, այդ թվում նաև էներգետիկ
ծախսերի, առնվազն 30%-ը, չնայած այն
բանին, որ այսօր քննարկվում է սակագների 10% բարձրացման հարցը: «Ես վստահեցնում
եմ, որ էներգակիների սակագները Հայաստանում կարել է հանգիստ իջեցնել 20%, առանց
վնաս պատճառելու ընկերությունների անկիջական գործոնեությանը: Մենք ֆինանսավորում
ենք նրանց շքեղ կյանքը, քանի որ մեծ տեսակարար կշիռ են կազմում այն ծախսերը, որոնք
կապ չունեն այդ ընկերությունների անմիջական գործունեության հետ»,-ասել է
Մեսրոբյանը: