Բաքվում
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով դիվանագիտական
աղբյուրները, դեսպանին հիշեցրել են «Ազադլըգ» ռադիոկայանով հեռարձակված իր
հարցազրույցում օգտագործած արտահայտությունները և դիտողություն արել այն
առնչությամբ, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն գնահատվող նրա
արտահայտություններն անընդունելի են:
Դեսպանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա,
որ նման քայլերը չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և
դիվանագիտական գործունեության նորմերին: Սակայն դեսպանատանն այդ տեղեկտվությունը
հերքել են:
Հիշեցնենք,
որ ավելի վաղ իր հարցազրույցում Մորնինգսթարը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի
իշխանությունները ճնշողական քաղաքականություն վարեն, ապա երկրում կարող են կրկնվել
Ուկրաինայի իրադարձությունները: