Ամերիաբանկը հիփոթեքային վարկավորման ժամկետը
երկարաձգում է մինչև 15 տարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հաղորդել է Ամերիաբանկի
ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ղեկավար Լիանա Աղայանը, հիշեցնելով, որ
նախկինում հիփոթեքային վարկերը տրամադրվում էին մինչև 10 տարի ժամկետով: Ի դեպ,
վարկավորման կանխավճարի չափերն սկսվում են ձեռք բերվող բնակարանի շուկայական
արժեքի 5%-ից:
Հիփոթեքային վարկավորման
շրջանակներում բանկը, ըստ Աղայանի, տրամադրում է նաև բնակարանի վերանորոգման, տուն
կառուցելու, ինչպես նաև կոմերցիոն անշարժ գույքի ձեռքբերման վարկեր: «Կառուցող»
գաղափարի շրջանակներում մեր հաճախորդներին մենք առաջարկում ենք ինքնուրոյն
սահմանել հիփոթեքային վարկի պայմանները: Ապագա վարկառուն, ելնելով իր ֆինանսական
վիճակից, ինքն է սահմանում վարկի մարման ժամկետը, այսինքն, կարող է ընտրել
հիփոթեքային վարկի մարման իրեն առաջարկվող երեք տարբերակներից մեկը (անուիտետային,
դիֆերենցացված և խառը), ինչպես նաև վարկը ժամկետից շուտ մարելու դիմաց տույժերի
վճարելու անհրաժեշտությունից իրեն ազատելը: Վարկառուն հնարավորություն է ունենում
ընտրել նաև տոկոսադրույքները` ֆիքսված կամ լողացող»,-նշել է նա, հավելելով, որ
բանկն ինքն է (իր հաշվին) նախապես գնահատում գրավադրվող անշարժ գույքը:
Անցնելով
ավտովարկավորմանը, Լ.Աղայանը տեղեկացրել է, որ վերջերս բանկն սկսել է ակտիվորեն
վարկավորել ավտոմեքենաների առք և վաճառքը երկրորդային շուկայից: «Նոր և պարզեցված
սակագները թույլ են տալիս զգալիորեն ավելացնել վարկավորման ծավալները»,-ասել է նա:
Մարտի
1-ից Ամերիաբանկը փոխառուների ընձեռում է նաև անժամկետ վարկային գիծ ձևակերպելու
հնարավորություն, մինչև 51 օր արտոնյալ մարման ժամկետով: