Դեկտեմբերի 14-18-ը Երևանում կընթանա «Կին» 10-րդ միջազգային կինոփառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին
հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը, հոբելյանական փառատոնում կներկայացվի
մեծ ծրագիր: Այսպես, առանձին ծրագրով կնշվի կինոռեժիսոր Թամար Լիսիցյանի
90-ամյակը: Բացի այդ, Արամ Խաչատրյանի եռյակի նվագակցությամբ կկայանա կինոյի
պատմության մեջ առաջին կին ռեժիսոր Ալիս Գի Բլաշեի ֆիլմերի հետադարձ ցուցադրություն:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու նաև BAFTA կարճամետրաժ
ֆիլմերի փառատոնի, Կրետելի կանանց ՄԿՓ, ինչպես նաև ճապոնական կինոփառատոնի
լավագույն ֆիլմերը:
«Կին» ՄԿՓ լավագույն ֆիլմերը կնշվեն դիպլոմներով, ինչպես
նաև պարգևներով «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում: