«Հայաստանյան երկրնքում» նոր ավիաընկերություն է
հայտնվել` SKY NET ընկերությունը, որը կիրականացնի ներքին ավիափոխադրումներ: Այս
մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքերով,
այդ ընկերության շուկա դուրս գալը կխթանի փոքր քաղաքներում գտնվող ներհանրապետական
փոքր օդանավակայաների վերականգնմանը և վերաշահագործմանը: «Մեծ հավանականությամբ
կարող եմ ասել, որ առաջիկա ապագայում կգործարկվի Կապանի օդանավակայանը, ես
հանդիպել եմ Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի
հետ, որի ընթացքում պարոն Հակոբյանն իր պատրաստակամությունն արտահայտեց նախագծին
աջակցելու հարցում»,-հայտարարել է Վ.Սաֆարյանը:
Իսկ SKY NET
ընկերության ղեկավար Գրիգորի Վարդանյանը հաղորդել է, որ ներկայումս ընկերության
սեփականության ներքո գտնվում է միայն մեկ ինքնաթիռ` « Jetstream 32»: Դա 19-տեղանոց ինքնաթիռ է, որի թռիչքային
հեռվությունը կազմում է 1200 կմ:
Ինչպես հավաստել
է նա, առաջիկայում ընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Կապան-Երևան,
Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղություններով: Իսկ ամռանը
նախատեսվում են նաև թռիքներ դեպի Թբիլիսի, Բաթումի և Թավրիզ: Տոմսերի նախնական
գինը, ըստ ընկերության նախնական հաշվարկների, կլինի մոտ 40 հազ.դրամ (100 դոլար):