Նոյեմբերի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես
ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, փակ
է
Սոթք-Քարվաճառ
ավտոճանապարհը
ԼՂՀ
հատվածում: Սյունիքի
մարզի
Գորիս-Չայզամի-Շուռնուխ
հատվածում տեղ-տեղ
առկա
է
մերկասառույց, Արագածոտնի
մարզի
Աշտարակ, Սյունիքի
մարզի
Գորիս
քաղաքներում
նկատվում
է
մառախուղ: Անձրև
է
տեղում
Արմավիրի
մարզում, Արագածոտնի
մարզի
Աշտարակ
քաղաքում
և
Վարդենյաց
լեռնանցքում, ձյուն
է
տեղում
Կոտայքի
մարզի
Հրազդան, Եղվարդ, Արագածոտնի
մարզի
Թալին, Ապարան, Շիրակի
մարզի
Ամասիա, Աշոցք,
Մարալիկ
քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: