Arminfo.info



 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2013

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Հայաստանն աստիճանաբար նպատակային համագործակցության դաշտ է
դառնում աշխարհաքաղաքական առաջատար խաղացողների համար, որոնք շատ այլ դեպքերում
տրամագծորեն հակառակ շահեր ունեն: Ըստ որում, շատ վերլուծաբաններ գտնում են, որ
Երևանի իներցիոն արտաքին քաղաքականության ժամանակաշրջանը վաղ թե ուշ կավարտվի, և
հարկավոր են բեկումնային որոշումներ`հատկապես նկատի ունենալով տնտեսական և
քաղաքական բնույթի սուր մարտահրավերները: Համաձա±յն եք դրան, և եթե այո, ի±նչ
պատճառներով:


 


Ես համոզված չեմ,
որ ամենամոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Հայաստանի արտաքին
քաղաքականությունից բխող տեղաշարժերի ինչ-որ միտումների: Իմ կարծիքով, չնայած այն
հանգամանքին, որ Հայաստանը, և, առավել ևս, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը վեր
են ածվել ակտիվ գործունեության ոլորտի աշխարհաքաղաքական ուժերի համար, Հայաստանը,
ի դեպ, ինչպես նաև նրա մերձակա հարևանները, ենթարկվել են ուժերի որոշակի հաշվեկշռի
ազդեցության` արտաքին քաղաքականության տեսանկյունից:


Հայաստանը
տարածքային և ռազմական առավելություն ունի չկարգավորված Ղարաբաղի
հակամարտությունում` միաժամանակ զարգացնելով Իրանի հետ հզոր դաշինքը: Ադրբեջանը,
որն ակնհայտորեն դժգոհ է Ղարաբաղյան գործընթացի շուրջ առկա իրադրությունից, դարձել
է  տարածաշրջանում էներգապաշարների
լոկոմոտիվ, և հազիվ թե հանդգնի պատերազմ սկսել ընդդեմ Հայաստանի` վախենալով
կորցնել էներգետիկ հատվածից ստացվող եկամուտները: Վրաստանը նույնպես ամրապնդել է
իր դիրքերը տարածաշրջանում, և, չնայած վերջերս Ռուսաստանի նկատմամբ ակնհայտորեն
ավելի բարեկամական վարչապետի ընտրությանը, Թբիլիսին շարունակում է պահպանել իր
եվրոպամետ ուղին: Այդ պետություններից ոչ մեկը, որոնք շահագրգռված են տարածաշրջանի
խաղաղությամբ, չի կարող ռիսկի դիմել` ամենամոտ ժամանակներս ձեռնարկելով ինչ-ինչ
արտաքին քաղաքական արկածախնդրություններ կամ 
փոխելով գիծը:


Հայաստանը, մասնավորապես,
ավելի շուտ, կշարունակի գործել հօգուտ ստատուս-քվոյի պահպանման և իրականացնել
չափազանց զգուշավոր արտաքին քաղաքականություն, հատկապես, հաշվի առնելով, որ հենց
Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն է այժմ Երևանում իշխող քաղաքական վերնախավի
լեգիտիմության որոշակի աստիճան ապահովում: Քանի դեռ Մոսկվայի հետ կապերն
ամուր  են, ես ոչ մի նախադրյալ չեմ
տեսնում տարածքային կամ այլ բնույթի զիջումների համար, որոնք Հայաստանն ստիպված
կարող է անել Ադրբեջանին: Ընդ որում Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածու չէ, թեև
ձգտում է արդիականանալ եվրոպական ստանդարտների հիման վրա: Դա, իր հերթին նշանակում
է, որ Բրյուսելն իրականում հատուկ լծակներ չունի` ստիպելու Երևանին գնալ
զիջումների, հատկապես` տարածաշրջանային արտաքին քաղաքականությունում: Այդ ամենը
ցույց է տալիս Երևանի առավել պահպանողական արտաքին քաղաքականությունը` առանց
ճեղքումների և համարձակ քայլերի: Ես թույլ եմ տալիս Հայաստանի արտաքին
քաղաքականության արմատական փոփոխության հնարավորություն` միայն եթե տարածաշրջանը
տուժի այս կամ այն տեսակի լուրջ ճգնաժամից: Օրինակ, սիրիական ճգնաժամի
ներթափանցումը տարածաշրջան, մասնավորապես, դրանում Իրանի ներգրավումը, կամ
վարչակարգի փոփոխությունը Հայաստանում և որոշ հարևան երկրներում:


 


Ձեր
կարծիքով, ի±նչ միտումներ կան Հարավային Կովկասում ԱՄՆ և Եվրոպայի ազդեցության
ընդլայնման ուղղությամբ`ՌԴ քաղաքականության լույսի ներքո, որը ռուս փորձագետների
կողմից գնահատում է որպես անհետևողական և չհամակարգված:


 


Կարծում
եմ`տարածաշրջանի աշխարհաքաղաքականության արևմտյան փորձագետների մեծ մասը
կհամաձայնի, որ Հարավային Կովկասը Վաշինգտոնի, Բրյուսելի կամ ԵՄ անդամ առաջատար
երկրների արտաքին քաղաքականության գերակայություն չէ: Սա միանգամայն ակնհայտ էր
դեռ Բուշի նախագահության ավարտի ժամանակներից, ի տարբերություն նախորդ տարիների,
երբ Վաշինգտոնն էական քաղաքական կապիտալ էր ներդնում Վրաստանում` Սահակաշվիլիի
վարչակարգում: Շատ փորձագետներ համաձայն են, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը
յուրօրինակ ջրբաժան էր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության` Ռուսաստանի
վերադարձի և Արևմուտքի հեռացման տեսանկյունից: Թեև, միանգամայն հնարավոր է, որ
գործն այլ կերպ է, և Արևմուտքն առաջվա նման առկա է տարածաշրջանում, և Թուրքիան
մնում է տարածաշրջանի զգալի աստիճանի արևմտամետ երկիր: Մենք, իհարկե, տեսնում ենք
Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի  առավել
ակտիվ դերը տարածաշրջանի աշխահաքաղաքականությունում, հատկապես` սևծովյան
տարածաշրջանի բնագավառում: Այդ հարցում առավել կարևոր պահը հեռու է մնում
Հարավային Կովկասի սահմաններից, որն ակնհայտորեն չափազանց կարևոր աշխարհաքաղաքական
ասպարեզ է մի շարք արտաքին ուժերի համար: Սակայն տարածաշրջանն այսօրվա դրությամբ,
հաստատ, համաշխարհային գլխավոր ՙթեժ կետերից՚ մեկը չէ: Եվ այսօր Արևմուտքի
բարձրաստիճան քաղաքական գորիծիչների ուշադրությունն առաջվա նման սևեռված է այն
տարածաշրջաններին, որոնք ճգնաժամի բեմ են եղել սառը պատերազմի ժամանակաշրջանի մեծ
մասի ընթացքում` Մերձավոր արևելքին, 2011 թ. Լիբիային, 2012 թ. և այսօր Սիրիային,
Պարսից ծոցին և Կորեական թերակղզուն: Այսօր, նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպես`
Մալին, Լոնդոնի և Փարիզի առաջատար օտարերկրյա քաղաքական գործիչներից ավելի շատ
ժամանակ են պահանջում, քան Կովկասը: Հարավային Կովկասի պետություններն, անշուշտ,
ունեն իրենց խնդիրները, սակայն տխուր ճշմարտությունն այն է, որ այդ տարածաշրջան
այսօր առնվազն ևս մեկ պատերազմի կարիք ունի` արևմտյան կարևոր քաղաքական գործիչների
ուշադրությանն արժանանալու համար:     


 


Ի±նչ
կանխատեսումներով կարող եք կիսվել Հայաստանի ինտեգրման վեկտորի առավել հնարավոր
ուղղության առնչությամբ:


 


Հայաստանի արտաքին
քաղաքականության վեկտորի որոշման հարցն այժմ չի կարող անկեղծ իրական իրարանցում
հարուցել տարածաշրջանի գծով մասնագետների շրջանում: Իրականում ես չեմ կարծում, թե
Հայաստանի համար Արևելքի և Արևմուտքի միջև ընտրության հարցն այսօր գլխավորն է:
Այժմ Հայաստանի ներքին քաղաքականության հիմնական խնդիրը պետության և համապատասխան
հաստատությունների արդիականացումն է: Քաղաքական և տնտեսական ռազմավարության տեսակի
ընտրությունը, որպեսզի երկիրը դրվի զարգացման առավել արդյունավետ ուղիների վրա`
որպեսզի հայ ժողովուրդը կարողանա ձեռնամուխ լինել մարդկային զարգացման իր
առավելագույն ներուժի իրացմանը: Ես չեմ կարծում, թե այդ հարցը կարելի է լուծել
Ռուսաստանի գլխավորած նախագծին միանալու կամ ԵՄ հետ առավել խորը տնտեսական
ինտեգրման միջև ընտրության միջոցով: Պետք չէ դիտարկել մեկը` բացառելով մյուսը: Դա նույնքան
անիմաստ է, ինչպես` եթե հայերը Ռուսաստանի տարածքում դադարեին կապիտալ ուղղել դեպի
երկիր` ինչպես նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս ապրող սփյուռքահայերը: Հենց հայկական
սփյուռքն է հանդիսդանում իրական դրայվեր Հայաստան մտնող օտարերկրյա կապիտալի
համար, իրական կամուրջ` Երևանի և արտաքին աշխարհի միջև: Եվ վերը նշվածից ոչինչ
հանրապետությանը կախվածության մեջ չի դնում Արևելքի և Արևմուտքի միջև
ընտրությունից: Հովանավորությունը, որ սփյուռքն ստեղծել է Հայաստանում, սառը
պատերազմից հետո չափազանց ուժեղացել է, և հենց դա պետք է դիտարկվի որպես երկրում
առկա խնդիրների համադարման: Նման սցենարի զարգացումն զգալի աստիճանով կշարունակվի
ապագայում, էլ ավելի ամրապնդելով Հայաստանի սերտ քաղաքական և տնտեսական կապերն
Արևելքի և Արևմուտքի հետ: Հարկավոր է նաև հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական
դիրքը: Չնայած այն հագնամանքին, որ ԽՍՀՄ փլուզունից հետո երկիրը հաճախ դիտարկվում
է որպես թույլ պետություն` տնտեսական առաջընթացի բացակայության առնչությամբ, նրա
խնդիրներն, ավելի շուտ, առնչվում են ոչ թե տնտեսության, այն անվտանգության
հարցերին, և հենց այդ հարցերն են ձևավորել Հայաստանի արտաքին քաղաքականության գիծը
վերջին տարիներին:


 


Գոյություն
ունի կարծիք, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր հնարավորությունները Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման հարցում: Նշեք, Ձեր կարծիքով, հնարավոր
այլընտրանքները, և ինչպե±ս կարող է հակամարտության շուրջ իրավիճակի վրա
անդրադառնալ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:


 


Այսօր շատերը
հակված են քննադատելու Մինսկի խումբը` վկայակոչելով Ղարաբաղի հակամարտությունը
կարգավորելու նրա անկարողությունը: Առավել հաճախ այդ դիրքորոշումն առաջ է քաշում
Ադրբեջանը, քանի որ Մինսկի խումբը հաճախ դիտարկվում է որպես մի ուժ, որն ի զորու
չէ փոխել ստատուս-քվոն Ղարաբաղի շուրջ, ինչն Ադրբեջանին ստիպում է իրենց
ոտնահարված զգալ:


 


Իրականում, Բաքուն, ամենայն հավանականությամբ, կնախընտրեր փոխել ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ ողջ ճարտարապետությունը` այն փոխադրել ՄԱԿ շրջանակներ, ներգրավել ավելի շատ մահմեդական երկրներ, ինչպես նաև ԵՄ և այլն: Սա միանգամայն նորմալ է` Բաքվի տեսանկյունից. նա զգում է, որ տարածքներ է 
կորցրել և ցանկանում է դրանք վերադարձնել: Սակայն Հայաստանն առկա պայմաններում ոչ մի թիզ չի զիջի: Երևանը հանդես է գալիս Մինսկի խմբի և, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների օգտին` որպես կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմնական միջոց: Եվ նա, հավանաբար, այդպես կվարվի նաև այսուհետև: Դա նույնպես նորմալ է` միջազգային հարաբերությունների տեսության տեսանկյունից. Հայաստանը հասել է որոշակի բարձրունքների և
ցանկանում է դրանք պահպանել: Նման փակուղային իրավիճակը ղարաբաղյան կարգավորման
գործում և արդյունքների բացակայությունը Մինսկի խմբի կողմից իրականացվող
հաշտության գործընթացում պահպանվում է, քանի դեռ չի փոխվում ներկայիս
ճարտարապետությունը, և Ռուսաստանն այդ գործընթացում մասնակցկության առավելագույն
բաժին ունի: Այդ իրավիճակի նկատմամբ այլընտրանքն ընդհանուր առմամբ խաղի նկատմամբ
դիրքորոշման արմատական փոփոխությունն է` հակամարտության կարգավորման նկատմամբ
լուրջ վերաբերմունքի կամ, գոնե, թշնամի հասարակությունների շրջանում այդ ուղղությամբ
շարժվելու մտադրության համոզմունքի առկայության դեպքում: Մենք պետք է պահանջենք
արտաքին խաղացողների նոր որակ` գործընթացին անհամեմատ ավելի գործում
մասնակցություն ունենալու նպատակով: Տնտեսական խթանները տարածաշրջանային էներգետիկ
նախագծերի և ենթակառույցների զարգացման ճանապարհով կարող են և կնպաստեն, առաջին
հերթին, Ղարաբաղի հարցում փակուղուց դուրս գալուն: Հայաստանի տևական
անվտանգությունն ավելի լավ կապահովվի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ,
այլ ոչ թե ազգային անվտանգության սահմանմամբ բացառապես ցարական Ռուսաստանի ՙԲանակ
և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա:


 


Կնշե±ք
առավել մանրամասն գործիքակազմը և մեխանիզմները:


 


Այդ համատեքստում սկզբունքորեն կարևոր է սկսել տարածաշրջանային տնտեսական տարածության կառուցումը ողջ Հարավային Կովկասում, որը ենթադրի լայնածավալ օտարերկրյա ներդրումներ, միջազգային հանրության մասնակցություն, միմյանցից կախված տարածաշրջանային տնտեսություններ, սահմանների բացում, մարդկանց ազատ տեղաշարժ, պետական ինքնիշխանության հայեցակարգի նկատմամբ առավել ազատ մոտեցում տարածաշրջանում, որը բաղկացած է ինչպես պետություններից, այնպես էլ այլ սուբյեկտներից: Տևական խաղաղության հաստատման համար կատարյալ սցենար կլիներ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հետ կապող գազամուղի նախագիծը` որքան էլ որ այն անիրատեսական թվա այժմ: Այդ մոտեցումը Հայաստանին կստիպեր գնալ որոշ տարածքային զիջումների Բաքվին: Իսկ Ադրբեջանն այդ դեպքում ստիպված կլիներ պահպանել անվտանգության և Հայաստանի վրա չհարձակվելու երաշխիքները:  Մինսկի խումբը, որը, կարծում եմ, չպետք է լուծարվի, այն ժամանակ կծառայեր կողմերի տարանջատման և նրանց` միմյանց դեմ ռազմական գործողություններ սկսելու առիթ չտալու իր նպատակին:


 


Իսկ հետագա
միջազգային մասնակցությունը կարող էր բխել ոչ միայն ավանդաբար շահագրգռված
կողմերից, ինչպիսիք են Մոսկվան, Վաշինգտոնը կամ Բրյուսելը, այլև միանգամայն նոր
խաղացողներից: Օրինակ, Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը կարող էր օգտագործվել
օտարերկրյա ներդրումների առաջխաղացման և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման,
ինչպես նաև, ընդհանուր առմամբ, հակամարտության ապախթանման համար: ՄՕԿ-ը լիովին
կարող է հանդես գալ ոչ թե, պարզապես, որպես խաղաղության խորհրդանիշ, այլ որպես բրոկեր,
հաշվի առնելով, որ Օլիմպիական խաղերը, սովորաբար, միլիարդավոր դոլարներ են բերում
այն երկրներին, որտեղ անցկացվում են:


 


Ես մասնակցել եմ չորս Օլիմպիական խաղերի և տեսել եմ, թե խաղերն ինչ էին անում Բարսելոնայում և Աթենքում` այդ տեսանկյունից: Եվ Հայաստանն ու Ադրբեջանը, մի կողմ թողնելով իրենց հպարտությունը, լիովին կարող էին ընթանալ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ, եթե ՄՕԿ-ը կարողանար համոզել 2024 թվականին Օլիմպիական խաղերն անցկացնել Բաքվում և Երևանում` համատեղ: ՄՕԿ-ը, համագործակցելով Մինսկի խմբի և ՄԱԿ-ի հետ, տարածաշրջանում խաղաղության ստեղծման գոյություն ունեցող ճարտարապետությունն արմատապես փոխելու լիազորություններ և իրական հնարավորություն ունի: Նրանք նաև բավականաչափ ազդեցիկ են` պահանջելու համար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը պահպանեն խաղաղությունը մոտավորապես 50 միլիարդ դոլարի դիմաց, որոնք կարող էին տարածաշրջան բերել Օլիմպիական խաղերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Russian expert on cleaning within Turkish Ministry of Internal  AffairsRussian expert on cleaning within Turkish Ministry of Internal  Affairs
Tavush for Motherland movement resumes protests Tavush for Motherland movement resumes protests 
CSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  GalstanyanCSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  Galstanyan
Azerbaijan extends arrest of former Karabakh leadersAzerbaijan extends arrest of former Karabakh leaders
Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart 
Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections 
Police opens road for participants of Tavush for Peace movementPolice opens road for participants of Tavush for Peace movement
Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger 
This is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in AzerbaijanThis is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in Azerbaijan
Prime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefullyPrime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefully
Police chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD eventPolice chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD event
Bagrat Srbazan announces number of meetingsBagrat Srbazan announces number of meetings
Thousands of police officers were deployed near National Opera and  Ballet TheaterThousands of police officers were deployed near National Opera and  Ballet Theater
Poll: Over 50% of respondents do not see anyone as head of  transitional government in ArmeniaPoll: Over 50% of respondents do not see anyone as head of  transitional government in Armenia
FMO provided Ardshinbank with a guarantee for a credit portfolio of 20 million US dollarsFMO provided Ardshinbank with a guarantee for a credit portfolio of 20 million US dollars
Poll: More than half of respondents in Armenia positively assess  Poll: More than half of respondents in Armenia positively assess  "Tavush for Motherland" movement
RA MoD delegation participates in IDEB-2024 defense exhibition in  Bratislava RA MoD delegation participates in IDEB-2024 defense exhibition in  Bratislava 
Tavush for Motherland determined to hold protest in front of Opera  House Tavush for Motherland determined to hold protest in front of Opera  House 
Russia never offered Armenia complete withdrawal of frontier guards-  Maria Zakharova Russia never offered Armenia complete withdrawal of frontier guards-  Maria Zakharova 
Samvel Minasyan appointed commander of territorial defense forces Samvel Minasyan appointed commander of territorial defense forces 
The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaThe Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia
Russian foreign ministry rep on warming of Armenian-Russian relations Russian foreign ministry rep on warming of Armenian-Russian relations 
Russian foreign ministry rep on USA, EU double standards in assessing  protests in Armenia, Georgia  Russian foreign ministry rep on USA, EU double standards in assessing  protests in Armenia, Georgia  
Police to block roads during EBRD forum in Yerevan Police to block roads during EBRD forum in Yerevan 
Azatazen organization issues statement on illegal detention of  co-founder, his comradesAzatazen organization issues statement on illegal detention of  co-founder, his comrades
Slovakia supports Armenia-Azerbaijan normalization Slovakia supports Armenia-Azerbaijan normalization 
Last year`s September events did not happen out of nowhere: Armenian  authorities recognized Artsakh as part of Azerbaijan - Russian Deputy  FMLast year`s September events did not happen out of nowhere: Armenian  authorities recognized Artsakh as part of Azerbaijan - Russian Deputy  FM
Inclusive dialogue within Inclusive dialogue within "3+3" platform and countering of  extra-regional forces` geopolitical dictatorship key to the  prosperity of South Caucasus - Mikhail Galuzin
Armenia, India to establish joint working group on bilateral defense cooperationArmenia, India to establish joint working group on bilateral defense cooperation
Tavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrowTavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrow
Azerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analystAzerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analyst
One of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - StatementOne of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - Statement
France, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreementFrance, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreement
Protection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guardsProtection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guards
Baku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  saysBaku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  says
President of Azerbaijan urges dissolution of OSCE MGPresident of Azerbaijan urges dissolution of OSCE MG
Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION 
What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman 
Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman 
Actions of Actions of "red berets" against citizens during acts of civil disobedience clearly punitive in nature - Arman Tatoyan 
UN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflictsUN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflicts
Russian border guards leave Nerkin HandRussian border guards leave Nerkin Hand
Armenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of ArdshinbankArmenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of Ardshinbank
By PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee HeadBy PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee Head
All detained members of opposition movement have been releasedAll detained members of opposition movement have been released
NDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignityNDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignity
If Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  PapyanIf Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  Papyan
Protests of disobedience in Yerevan are suspended until the eveningProtests of disobedience in Yerevan are suspended until the evening
Political scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriouslyPolitical scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriously
UJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activitiesUJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activities
Azerbaijan concerned about developments in Armenia - Naira ZohrabyanAzerbaijan concerned about developments in Armenia - Naira Zohrabyan
Alain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in ArmeniaAlain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in Armenia
Lemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian GenocideLemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian Genocide
Armenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox ChurchArmenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox Church
Diplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-OfficeDiplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-Office
Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation 
OSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homesOSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homes
Yerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-OfficeYerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-Office
IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024
France welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  AlmatyFrance welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  Almaty