ՀՀ խորհրդարանում
քննարկել
են
ռուս
սահմանապահների
իրավասության
հարցը,
մասնավորապես`հայ խորհրդարանականները
քննարկել
են
Սյունիքի
մարզում
ՙԺառանգություն՚
խմբակցության
պատգամավոր
Զարուհի
Փոստանջյանի
տեղաշարժին
խոչընդոտելու
իրավական
հիմունքները:
Հարցը բարձրացրել է Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Նիկոլ
Փաշինյանը:
Նա
ընդգծել
է,
որ
համապատասխան
գրությամբ
դիմել
է
Ազգային
անվտանգության
ծառայության
տնօրեն
Գորիկ
Հակոբյանին,
սակայն
վերջինս
պատասխանել
է,
որ
ռուսական
հատուկ
ծառայությունների
գործողությունների
իրավական
հիմքերի
վերաբերալ
հարցը
պետք
է
հասցեագրվի
ԱԺ
նախագահ
Հովիկ
Աբրահամյանին:
Դրան արձագանքել է Աբրահամյանը`հայտարարելով, որ կատարվածի
առնչությամբ
դիմել
է
սահմանապահ
զորքերի
հրամանատարին
և
նրա
պատասխանն
ընթերցել
խորհրդարանի
խմբակցությունների
ներկայացուցիչների
համար:
Սակայն,
դա
չի
բավարարել
Փաշինյանին,
նա
կրկնել
է
հարցը,
բայց
նորից
պատասխան
չի
ստացել:
Այդ ժամանակ բանավեճին միջամտել է Փոստանջյանը`ընդգծելով, որ չնայած խոստմանը`ԱԺ նախագահն այդպես էլ սահմանապահ զորքերի հրամանատարի պատասխանի բովանդակությանը ծանոթանալու հնարավորություն
չի
տվել
իրեն:
Աբրահամյանը
հայտարարել
է,
որ
պատրաստ
է
հրամանատարի
պատասխանը
տրամադրել
ցանկացած
պատգամավորի:
ԱԺ նախագահի խոսքով, նամակում նշված է, որ գործողությունն
իրականացրել
են
ոչ
թե
ռուս
սահմանապահները,
այլ
հայկական
իրավապահ
մարմինները,
և
որ
Փոստանջյանն
աղավաղում
է
իրականությունը:
Այդ ժամանակ կրկին միջամտել է Փաշինյանը, ով երրորդ անգամ հնչեցրել է ռուս սահմանապահների գործողությունների իրավական
հիմքերի
վերաբերյալ
հարցը:
Այդ
ժամանակ
ԱԺ
նախագահն
առաջարկել
է
ծանոթանալ
նամակին:
ՙԿարծում
եմ,
որ
օրենքը
չի
խախտվել:
Դուք
բավարարվա՞ծ
եք:
Դե
դուք
ընդհանրապես
ե՞րբ
եք
բավարարվում
որ՚,-
հայտարարել
է
Աբրահամյանը:
Ի
պատասխան`Փաշինյանը
նկատել
է,
որ
իշխանությունը
սովորություն
ունի
հարցի
հետ
որևէ
ընդհանրություն
չունեցող
պատասխաններ
հնչեցնել: