Նոյեմբերի 24-ից
մինչև դեկտեմբերի 6-ն Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը Հայաստանի համար սկսվել է Ռուսաստանի
հետ 2:2 ոչ-ոքիով:
Վլադիմիր Կրամնիկ-Լևոն Արոնյան` 0,5:0,5, Սերգեյ Մովսեսյան-Սերգեյ Կարյակին` 0,5:0,5,
Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Գրիշչուկ` 0,5:0,5, Գաբրիել Սարգսյան-Յան Նեպոմնյաշչի` 0,5:0,5:
Մյուս հանդիպումներում միեւնույն 2,5-1,5 հաշվով Գերմանիան հաղթել է Եգիպտոսին, Ադրբեջանը՝ Թուրքիային, Չինաստանը՝ Հոլանդիային, Ուկրաինան՝ ԱՄՆ-ին:
Անթալիայում Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել
Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը պետք է պաշտպանեն աշխարհի գործող չեմպիոնների
տիտղոսը, որը նրանք նվաճել են 2011 թվականին Չինանստանում: Մեր տղաների
մրցակիցներն են Ռուսաստանի, Ուկրաինայի,
ԱՆՄ-ի, Հոլանդիայի, ինչպես նաև Թուրքիայի, Գերմանիայի, Չինաստանի, Եգիպտոսի և
Ադրբեջանի հավաքականները: