Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության նխագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
Արման Սաղաթելյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին: 1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: 1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին: 1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում: 2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ ՙԶինուժ՚ հաղորդաշարի հաղորդավար: 2003-2004թթ. աշխատել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնիե (ամբիոնի) ղեկավարն է: 2011-2013 թթ. ՙԱրմՌադիո FM 107՚ե ռադիոկայանի տնօրենն է: Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ: Պարգևատրվել է ՙ1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից՚ կրծքանշանով, ՙԳարեգին Նժդեհ՚ մեդալով: