Արդշինինվեստբանկը
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ վերականգնել է կուտակված շահույթի գծով
առաջատարի իր դիրքերը, արձանագրելով 22.5 մլրդ դրամ ծավալ, տարեկան աճը` 38,9 %: Ըստ բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, դա բանկին հնարավոր է տվել ընդհանուր կապիտալը
մեծացնել 23.5%, մինչև 44,2 մլրդ դրամ և երրորդ տեղից բարձրանալ երկրորդ տեղ:
Դրան հաջողվեց հասնել զուտ
շահույթի տարեկան 53.6 %,
մինչև 6,5 մլրդ
դրամ աճի, որն էլ իր հերթին
պայմանավորված էր վարկավորման ծավալների 29.2 % ակտիվացումով, մինչև 171.4 մլրդ դրամ, բարձրացնել բալանսի
եկամտային մասը 38,5 %, մինչև 33,2 մլրդ դրամ:
Արդշինինվեստբանկը ակտիվները 2013 թվականին աճել են 36.5 %, մինչև 270,9 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ
պարտավորոթյուններն աճել են ավելի քան 2 անգամ է, մինչև 11.4 մլրդ դրամ, իսկ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները` գրեթե 2 անգամ, մինչև 22.5 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, բանկի ընդհանուր
պարտավորությունները հաշվետու տարում աճել են 39.3 %, մինչև 226,7 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 33.9 %, մինչև 153,2 մլրդ դրամ, իսկ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ
պարտավորություններչը` 54.1
%, մինչև 70.9 մլրդ
դրամ: Արդյունքում, բանկի
հաշվեկշռի ծախսային մասը 2013 թվականին աճեց 35.4 %, մինչև 25.1 մլրդ դրամ:
Բանկի ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտները 2013 թվականին աճել են 36.2 %, մինչև 25.6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ծախսերի
կառուցվածքում տոկոսային ծախսերն ավելացել են 51.2 %, մինչև 12.7 մլրդ դրամ: Ընդ որում, կոմիսիոն եկամուտներն 2013 թվականին աճել
են 42 %, իսկ կոմիսիոն ծախսերը` 27,4 %:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը գործում է Հայաստանի բանկային շուկայում 2003 թվականից: Արդշինինվեստբանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊՆ-ն` 97.23 %: Մասնաճյուղային ցանցի ծածկույթով Արդշինինվեստբանկն զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի շուկայում` 55 մասնաճյուղ, որոնցից 36 - ը գտնվում է մարզերում, 13-ը
Երևանում և 6 – ը` ԼՂՀ – ում: Արդշինինվեստբանկի համար վարկավորման առաջնահերթ ուղղության է հանդիսանում` արդյունաբերական ոլորտը, առևտրի ոլորտը, սպառողական վարկավորումը, որտեղ նա գտնվում է առաջատարների
հնգյակում, միաժամանակ տեսադաշտից բաց չթողնելով նաև գյուղատնտեսության, շինարարության, ՓՄՁ և ծառայությունների ոլորտները: