Մինսկի խորհրդաժողով գումարելու վերաբերյալ
խոսակցություններն անցած փուլ է, հայտարարել է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի
նախկիին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ կարճ
հարցազրույցում` մեկնաբանելով արևմտյան վերլուծաբանների կարծիքը:
Նրա ասելով, իրենք արդեն դիտարկել են այդ թեզիսը, այն չի կարող խնդիրը լուծել:
Կազիմիրովը նաև փոքր-ինչ թերահավատորեն է վերաբրվում «հաշտության համաձայնագրի շուրջ նոր
կառուցվածքավորված բանակցային գործընթաց սկսելուն», ինչի մասին վերջերս արտահայտվել էր
Շվեյցարիայի արտգործնախարարը: «Այդ ամենը նույնպես անցած է, և այդտեղ նոր ոչինչ չկա», - արձագանքել
է փորձառու դիվանագետը:
Կազիմիրովը ոչ պակաս թերահավատորեն է մեկնաբանել նաև ղարաբաղյան հակամարտության
լուծումը Հարավային Կովկասի մյուս խնդիրների, մասնավորապես, հայ-թուրքական և
վրաց-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի կարգավորման հետ մեկ հունում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ արևմտյան վերլուծաբանների
կարծիքը: «Խնդիրներից յուրաքանչյուրն այնքան յուրօրինակ է, որ բոլորը նույն արշինով չես չափի», - նշել է Կազիմիրովը:
Պաշտոնաթող դեսպանը հաղորդել է,
որ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ` վերջինիս խնդրանքով:
«Ես ասել եմ,
որ կան շատ բաներ,
որոնք հարկավոր է իմանալ առաջ ընթանալու համար: Թե քաղաքագետները,
թե լրագրողները մինչ օրս շատ քիչ բան գիտեն այն մասին,
թե ինչպես է ձեռք բերվել հրադադարը: Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի շուրջ խոսակցություններն անիմաստ են,
քանի որ մեքն արդեն չէինք կարող աշխատել այդ չորս բանաձևերի հիման վրա,
որովհետև դրանք արժեզրկվել էին,
կողմերը դրանք հեղինակազրկել էին,
լիովին անտեսել:
Այդ պատճառով մենք ստիպված էինք մտածել միանգամայն նոր հիմք.
խոսքը վերաբերում է ԱՊՀ պետությունների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի
հայտարարությանը,
որում
ամրագրված են
այն
գաղափարները,
որոնք
բացակայում էին
բանաձևերում:
Այնտեղ
կարևրոն այն
է,
որ
հարկավոր է
ոչ
միայն
հասնել
հրադադարի,
այլև`
դրա
հուսալի ամրագրման:
Առանց
դրա
հնարավոր չէ
հասնել
ողբերգական դիմակայության հետևանքների վերացման:
Իսկ
ու՞ր
է
այդ
հուսալի ամրագրումը:
Անցել
է
20 տարի,
իսկ
այդ
ամրագրումն այդպես
էլ
չկա»,
- նշել
է
Կազիմիրովը:
Նրա
համոզմամբ,
քանի
դեռ
չկա
հակամարտության կարգավորման ռազմական, ուժային
միջոցների լիակատար մերժում,
չափազանչ դժվար
կլինի
հասնել
խնդրի
լուծմանը:
Դիվանագետը համաձայնել է
այն
կարծիքին,
որ
Ուկրաինայի շուրջ
Արևմուտքի և
Արևելքի հարաբերությունների սրումը բարդացնում
է
ղարաբաղյան փակուղուց վերջնական ելքի
որոնումները:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Բաքվում ՆԱՏՕ ԽՎ սեմինարի ընթացքում բրիտանացի հայտնի վերլուծաբան, LINKS ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Դենիս Սամուտը կարծիք էր հայտնել Մինսկի խորհրդաժողով գումարելու անհրաժեշտության մասին. «Եթե կողմերի քաղաքական կամքը չի պատրաստվում ընկնել երկնքից, ապա միջազգային հանրությունը պետք է օգնի ստեղծել այն, այդ թվում` նաև երկար սպասված Մինսկի խորհրդաժողով գումարելու միջոցով` ներկայիս ձևաչափով»: Նա նաև ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փնտրել Հարավային Կովասի համար կարևոր մյուս երկու խնդիրների կարգավորման` հայ-թուրքական և վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման համատեքստում: