Արցախի ՊԲ հրամանատարությունը քննարկում է Քարվաճառում
աօրող պայմանագրային ծառայողներին զինելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ
հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, տարածքը, ու
ներթափանցել են ադրբեջանական դիվերսանտները, հիմնականում բնակեցված է
պայմանագրային զինշառայողներով, և ԼՂՀ ՊԲ քննարկում է նրանց զենք տրամադրելու
հարցը` սադրանքներին արագ արձագանքելու համար: Նախարարը նշել է, որ Քարվաճառի
տեղանքը բավականին բարդ է, լեռնա-անտառային պայմանները հակառակորդին թույլ են
տալիս ներթափանցել ԼՂՀ տարածք: «Բազմաթիվ տարիների ընթացքում եղել են
տեղեկություններ, որ տարբեր դիվերսիոն խմբեր են ներթափանցլ Արցախ, բայց հաջողվել է
դրանց լիկվիդացնել»,-նշել է նա:
Օհանյանին չի զարմացրել
ադրբեջանական կողմի արձագանքը, որը դիվերսանտներին ռազմագերիների կարգավիճակ տալու
նպատակով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Բաքուն
կփորձի, բայց Ստեփանակերտի և Երևանի դիրքորոշումն այլ է, որ դրանք վարձու
մարդասպաներ են և պետք է պատժվեն Արցախի օրենքներով»,-հայտարարել է նա: Նախարարն ընդգծել
է, որ ձերբակալվածները կարող են ընտրել փաստաբանների, որոնք կպաշտպանենն նրանց
իրավունքները, բայց նրանք ներթափանցել են Արցախի տարածք, հետևաբար, կդատվեն այդ
երկրի օրենքով:
Նշենք, որ անցյալ շաբաթ է
հայ-ղարաբաղյան սահմանի հատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը կրկին դիվերսանտային ներթափանցման փորձ էր ձեռնարկել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ ձեռնարկած
օպերատիվ գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսանտների խումբը ժամանակից
շուտ հայտնաբերվել է, իսկ անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսները դիմել են
փախուստի: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիայի
արդյունքում ձերբակալվել է Գյուլին Շահբազ Ջալալօղլուն (ծնվ. 1968թ.,
հաշվառված`Միրբաշիրի շրջանի Կապանլու գյուղում): ԼՂՀ ՊԲ հրապարակել է նաև լուսանկարներ,
որոնք ապացուցում են ԼՂՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի
մասին: Ի դեպ, ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման ընթացքում հայկական կողմը
նույնպես կրել է կորուստներ: Կրակոցների ընթացքում զոհվել է հայ սպա, մայոր Սարգիս
Աբրահամյանը (ծնվ. 1972 թ.) և վիրավորվել է մի կին`Կարինե Դավթյանը (ծնվ. 1977
թ.):