2014 թվականի հունվարի 1-ից նախատեսված է
պետծառայողների աշխատավարձերի մոտ 40% բարձրացում, և այդ կապակցությամբ նրանց մոտ
պրոբլեմներ չեն լինի կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվաղ պարտադիր վճարների
առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքերով,
կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում ներդրվել է հունվարի
1-ից և լիովին պատրաստ է սպասարկելու բնակչությանը: Կենսաթոշակային հիմնադրամներին
ուղղվող պարտադիր վճարները, որոնք կազմում են աշխատավարձի 5%-ը (բայց սչ ավել 25
հազ.դրամից) ավտոմատ կերպով կգանձվեն մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված
քաղաքացիներից, որի վրա ևս 5% կավելացնի պետությունը:
Նախարարը հավելել է, որ
բարեփոխումն արդարացի է, քանի որ կենսաթոշակը կախված կլինի կենսաթոշակային
վճարներից:
Հարկ է նշել, որ
կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգն առաջացրել է երկրի լայն
հասարակայնության բողոքը, քանի որ շատերը պատրաստ չեն աշխատավարձից գանձվող
վճարներին, ինչպես նաև չեն հավատում, որ ապագայում կենսաթոշակային փողեր կստանան:
Նոր համակարգի դեմ են հանդես եկել բազմաթիվ ընկերություններ, քանի որ ստիպված են
իրենց վրա վերցնել աշխատողների հետ կապված լրացուցիչ բեռ:
Հայաստանի երեք ընդդիմադիր
կուսակցություններ դիմել են ՀՀ Սահմանադրական դատարանին, խնդրելով հետաձգել նոր
համակարգի ներդրումը, սակայն, դատարանի որոշումը կարող է ընդունվել միայն 6 ամիս
հետո:
2014 թվականից Հայստանում
կենսաթոշակային ակտիվները, որոնց ծավալն առաջին տարում կարող է կազմել 41-44
մլրդ.դրամ (101-108 մլն.դոլար), կկառավարեն 2 մասնավոր եվրոպական ընկերություններ:
Ակտիվների կառավարիչները կլինեն ֆրանսիական AMUNDI (Societe Generale (20%) և Credit Agricole (80%) ընկերությունների դուրստր
ընկերությունը, ինչպես նաև գերմանական C-Quadrat ընկերությունը, որը գործում է «Թալանքս Ասեթ Մենեջմնենթ» ընկերության հետ համատեղ: