Իր այսօր կայացած նիստում
կառավարությունը 569.7 մլն.դրամ (1.4 մլն.դոլար) է հատկացրել ՀՀ
արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված
միջոցառումների իրականացմանն աջակցելուն, հաստատելով դրանց իրականացման 2014թ.
ծրագիրը:
Նախագիծը
ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Նրա խոսքերով,
միջոցները նախատեսվում են խթանել արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի
ավելացումը, նպաստել արտահանելի հատվածի ընդլայնմանը, տեղական արտադրանքի
ներկայացվածությանն արտաքին շուկաներում, ՀՀ մարզային քաղաքների տնտեսական
զարգացման տեմպերի արագացմանն ու ներդրումային ակտիվության բարձրացմանը: