ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց 10.12.2013թ-ից մինչև 31.03.2014թ. անցկացված ՙՀարազատներին ավելի մոտ՚ ակցիայի արդյունքները, որի ընթացքում բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով գումար փոխանցելիս կամ ստանալիս հաճախորդները ունեին հնարավորություն շահելու արժեքավոր նվեր և այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին:
Ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև խաղարկվեց 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը: Խաղարկության արդյունքում ավիատոմսեր դեպի Մոսկվա շահեցին բանկի հաճախորդներ Ռայա Պետրոսյանն ու Լուսինե Գեոնջյանը, դեպի Սանկտ Պետերբուրգ` Աննա Սերոբյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel Express, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress և Bystraya Pochta, Sigue Money Transfer. դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. ՙՄեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության առավել լայն ընտրանի: Այդ պատճառով մենք համագործակցում ենք վստահելի ու տեխնոլոգիապես հարուստ գործընկերների հետ, որոնք ունեն կանխիկ միջոցների փոխանցման և ստացման կետերի լայն ցանց: Անցկացված ակցիան ուղղված էր դրամական փոխանցումների խթանմանը և նրան, որպեսզի մեր հաճախորդներին ընձեռվի Հայաստանից դուրս գտնվող իրենց հարազատներին այցելելու հնարավորություն՚:
ՙ
ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: