Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության
մասին պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի վրա մաքսակետ դնելու պահանջ
չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ
Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ ՌԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման մասին
բանակցությունների ընթացքում նույնպես այդ հարցը չի եղել քննարկումների առարկա:
«ԵԱՏՄ կողմից Հայաստանին նման պահանջներ չեն ներկայացվել»,-ընդգծել է դիվանագետը:
Նա
նշել է, որ նոր մաքսակետերի բացման հարցը սուվերեն պետության իրավունքն է, և այդ
իրավունքը ԵԱՏՄ կողմից պահպանվում է: «Ինչ վերաբերվում է գործող մաքսակետերին, ապա
այո, ընթանում են մաքսային միասնական տարածությանն ինտեգրվելու կապակցությամբ
ինթացակարգեր»,-նշել է Քոչարյանը: