Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը
սպառնում
է
նրա
կայունությանը:
Հոկտեմբերի
22-ին
մամուլի
ասուլիսում
այդպիսի
կարծիք
է
հայտնել
Տարածաշրջանային
հետազոտությունների
կենտրոնի
ղեկավար
Ռիչարդ
Կիրակոսյանը:
ՙԻր արտաքին քաղաքականությունում Հայաստանն ուներ մեկ էական հաղթաթուղթ, որ չունեին նրա գործընկերներից շատերը, մասնավորապես`
կայունությունը,
և նա այդ հաղթաթուղթը հարվածի տակ դրեց՚, - կարծում է վերլուծաբանը: Նրա ասելով,
ողջ
դժբախտությունը
ոչ
թե,
նույնիսկ,
բուն
որոշումն
է,
այլ`
Հայաստանի
նկատմամբ
գործընկեր
Ռուսաստանի
վերաբերմունքը:
Կիրակոսյանը նշել է, որ պաշտոնական Մոսկվան մինչ օրս չի նշել այդ ինտեգրման նախագծին Երևանի միանալու ոչ ժամկետը, ոչ պայմանները, ավելին, այդ համագործակցությունում չկա իրավահավասարություն
և
փոխադարձ
հարգանք:
Վերլուծաբանը
նաև
տարակուսանք
է
հայտնել
այն
փաստի
առնչությամբ,
որ
հասարակությանն
առ
այսօր
պարզաբանում
չի
տրվել,
թե
ինչի
հիման
վրա
է
կայացվել
այդ
որոշումը:
ՙՀետաքրքիր է նաև, որ ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը այնքան էլ չեն ցանկանում Հայաստանին տեսնել այդ ինտեգրման նախագծում: Ավելին, առայժմ հասկանալի չեն Հայաստանի շահերը` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում՚, - նշել է փորձագետը:
Նա
ավելացրել
է,
որ
եթե
արտահայտվենք
շախմատի
լեզվով,
ապա
Հայաստանը
հանդես
է
գալիս
զինվորի
դերում,
որին
զոհաբերել
են
Ուկրաինային
դաս
տալու
նպատակով: